Պուտինը հնարավոր է համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորմանը հասնելը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն հայտարարել է, որ Բաքվի և Երևանի կողմից պայմանավորվածությունների հետևողական իրականացման շնորհիվ հնարավոր է հասնել կայուն խաղաղության, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Անկասկած, խաղաղության միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը կարող է լինել այն ուղին, որը տրված է կողմերի կողմից Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանմամբ. հիմա չեմ թվարկի բոլորը»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովում։

Պուտինն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների լուծման համաձայնագրերի հետևողական իրականացման միջոցով «հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման»։

«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորմանը, ապա այսօր էլ մենք անում ենք հնարավորը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համալիր և համապարփակ կարգավորմանը հասնելու համար»,- հավելել է Պուտինը։

Տաթև Ֆռանգյան