«Գցում են մի փոսի մեջ, որից չենք կարող դուրս գալ»․ քաշաթաղցիները՝ անտուն մնալու խնդրի առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Արցախի Քաշաթաղի շրջանից տեղահանվածները բոլորն էլ գրեթե նույն խնդիրներն ունեն։ Ժամանակին Հայաստանից են վերաբնակեցվել, իսկ այսօր հայտնվել են առանց տանիք մնալու խնդրի առաջ։

Տիկին Քրիստինեն իր 11 երեխաների հետ Էջմիածնի գյուղերից մեկում է տեղավորվել, աշխատանք չեն գտնում, օգնություն չեն ստանում։ Անչափահաս տղան է բանվորություն անում, որ գոյատևեն։

Խնդիրները թեև շատ են, բայց ամենից մեծ խնդիրը, ասում են, բնակարանների գնման սերտիֆիկատներն են։

5 երեխաների մայր տիկին Աննան էլ ասում է՝ տրամադրվող 10 մլն դրամը չի բավականացնի նույնիսկ 2 սենյականոց բնակարան ձեռք բերելուն, ուր մնաց՝ բազմազավակ ընտանիքի համար 4 սենյականոց գնելու համար։ Հիմա Չարենցավանում են բնակվում, հենց այնտեղից են ժամանակին վերաբնակեցվել։ Նույն իրավիճակն է նաև համագյուղացու մոտ։ 30 տարի առաջ Կոտայքի մարզից Քաշաթաղ է տեղափոխվել՝ Քարեգա գյուղ, և այսօր ընտանիքին տանիքով ապահովելու խնդիր ունի։

Քաշաթաղի մեկ այլ բնակիչ էլ ասում է, որ 30․000 դրամ թոշակ է ստանում, 70․000 դրամ բնակարանի վարձ տալիս․ ընտանիքում 5-ով են՝ կնոջ, դստեր ու երկու թոռների հետ, միայն դուստրն է աշխատում։ Հուլիսին Արցախի Կառավարությունը որոշում էր ընդունել, որ պետք է տեղահանված քաղաքացիներին յուրաքանչյուր շնչի հաշվով 40․000 դրամ հատկացվի՝ բնակվարձն ապահովելու նպատակով, սակայն ծրագրից միայն հուլիսին են օգտվել, դրանից հետո մինչ օրս որևէ գումար չեն ստացել։

Ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ Արցախի Կառավարությունը խոստացած գումարները չի փոխանցում, փորձեցինք ճշտել Արցախում ձևավորված բնակարանային կոմիտեից։ Բանավոր հրաժարվեցին պատասխանել, իսկ գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեցին․ «Սոցիալական տարբեր խմբերի պատկանող շուրջ 1000 ընտանիքներ արդեն իսկ ապահովվել են բնակարանով: Ինչ վերաբերում է բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով 40․000 դրամի չափով աջակցության տրամադրմանը, ապա փոխանցումները կիրականացվեն նոյեմբերին: Ուշացումների համար հայցում ենք հայրենակիցների ներողամտությունը»:

Այդուհանդերձ, գրավոր պատասխանում բաց է մնում հարցը՝ ինչո՞ւ են ուշացնում վճարումները։ Իսկ տեղահանվածների խնդիրների վերջը չի երևում, ասում է «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ տնօրեն Կարինե Մովսիսյանը։

Հայաստանի Կառավարության որոշմամբ՝ տրամադրվում են բնակարանների գնման սերտիֆիկատներ մինչև 10 մլն դրամ՝ ՀՀ շրջաններում բնակարան գնելու կամ կառուցելու նպատակով, մինչև 8 մլն դրամ՝ Երևանում և մինչև 16 մլն դրամ՝ սահմանամերձ շրջաններում բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու նպատակով։

Մինչ այս պահը սերտիֆիկատ է տրամադրվել 160 քաշաթաղցիների, ընդ որում՝ նրանցից 16-ն այդ սերտիֆիկատները ստացել է մոտ 2 ամիս առաջ և 160-ից միայն 1 ընտանիք է կարողացել բնակարան ձեռք բերել։ Սա արդեն վկայում է ծրագրի թերությունների մասին, ասում է տիկին Կարինեն։ Բանկը միշտ տունը գնահատում է ավելի ցածր, քան սեփականատերը վաճառում է այն։ Գումարի տարբերությունը պետք է շահառուն վճարի, բայց չունի։

Ծրագիրը չի ծառայելու հռչակված նպատակին՝ վստահ են քաշաթաղցիները։ Ասում են՝ արդեն 2 տարի վարձով են ապրում, իսկ այդ ընթացքում վարձակալության գները գրեթե եռակի աճել են։ Անելանելի վիճակում են և մոտալուտ ապագայում խնդրի կարգավորման ոչ մի հույս։ Դիմել են՝ ուր ասես։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան