Պուտինի ակնարկն ու Փաշինյանի պատասխանը. ո՞ւմ օրակարգով են կողմերը բանակցելու Սոչիում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Հայաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային հարաբերությունների հաստատման՝ Ռուսաստանի ներկայացրած հիմնական սկզբունքների և պարամետրերի շուրջ։ Արձագանքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երեկ արած հայտարարությանը՝ Թվիթերում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանը կաջակցի իր իսկ առաջարկներին։

Սոչիում հոկտեմբերի 31-ին սպասվող Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպմանն ընդառաջ՝ Ռուսաստանի նախագահը երեկ ասել էր, թե Հայաստանն ուզում է ընտրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման «վաշինգտոնյան» տարբերակը։

Փաշինյանը, մինչդեռ, թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ Հայաստանը դեռ սեպտեմբերի սկզբին է համաձայնել աշխատել ռուսական առաջարկների շուրջ։ Թե որոնք են Ռուսաստանի և Արևմուտքի առաջարկները, իշխանությունից մանրամասներ չեն ներկայացնում, բայց և ընդգծում են՝ դրանցում որևէ անընդունելի բան հայկական կողմի համար չկա։ Ըստ Հայաստանի իշխանությունների՝ Ադրբեջանն է հրաժարվում քննարկել Ռուսաստանի առաջարկները։

Մինչև այժմ որևէ պաշտոնական պարզաբանում չկա այն մասին, թե ինչ են Հայաստանին առաջարկում Արևմուտքն ու Ռուսաստանը։ Այս փաստը քաղաքագետ Գարիկ Քեռյանը խնդրահարույց է համարում և շեշտում՝ նման իրավիճակում վերլուծություններ անել և ասել, թե ո՞ր կողմի առաջարկներն են Հայաստանին, ձեռնտու դժվար է։

Այդուհանդերձ, եթե ոչ պաշտոնական հրապարակումները հիմք ընդունվեն, ապա, ըստ Քեռյանի, Հայաստանի համար առավել ցանկալի են ռուսական առաջարկները։

Ռուսաստանի առաջարկներն ընդունելի են նաև Արցախի համար։ Ստեփանակերտից պնդում են, թե դրանցում հստակ նշված է՝ կա Արցախի հարցը, որը պետք է լուծում ստանա։ Հայաստանի իշխանությունը, մինդեռ, վերջին շրջանում հայտարարում է՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգում Արցախի մասին խոսք պետք է չլինի։ Ստեփանակերտից ևս անհանգստացած են՝ եթե  Հայաստանը շարժվի «վաշինգտոնյան» օրակարգով, ապա Արցախի հարցը վերջնակապես կփակվի։

Գարիկ Քեռյանի համոզմամբ՝ Հայաստանի համար կարևոր է, որ Ղարաբաղը մնա հայկական, իսկ կարգավիճակի շուրջ ապագայում լինեն բանակցություններ։

Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանն իր հերթին հիշեցնում է՝ Ռուսաստանի միջնորդությամբ ցանկացած պայմանավորվածություն և փաստաթուղթ հետագայում Ադրբեջանը խախտում է, և դա որևէ հետևանք չի ունենում։

Այս ֆոնին այսօր Կրեմլը հաստատեց՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենան եռակողմ բանակցություններ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան