Պուտինի ելույթը` հօգուտ Ալիևի. ինչո՞ւ ՀԱՊԿ նիստում Երևանի պահանջը մնաց անկատար․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀԱՊԿ-ն խորհրդի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և կազմակերպության անդամ պետությունների մյուս ղեկավարների մասնակցությամբ քննարկվել է Հայաստանին օգնություն տրամադրելու հարցը։ Փաշինյանը հայտարարել է այս և նախորդ տարի Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային ՀԱՊԿ-ի կողմից հստակ քաղաքական գնահատական տալու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ճանապարհային հստակ քարտեզ ձևավորելու անհրաժեշտությունը: Կառավարությունից հայտնում են, որ նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներին տրվել է որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական:

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանի խոսքով՝ Հայաստանն իր կարիքները հստակ է նշել, բայց ՀԱՊԿ-ը դրանք կրկին չի բավարարել։

Չնայած Երևանի ակնկալիքներին՝ ՀԱՊԿ-ում թելադրողի դիրք ունեցող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօրվա նիստում ունեցած իր ելույթում ոչ միայն քաղաքական գնահատական չի հնչեցրել ադրբեջանական կողմի ռազմական ագրեսիային ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակին, այլև հավասարության նշաններ է դրել երկու երկրների միջև։

«Այսօր էլ մենք ամեն ինչ անում ենք Բաքվի և Երևանի հարաբերությունների ամբողջական կարգավորման համար: Ուզում եմ ընդգծել, որ բոլորին հասկանալի է և բոլորի համար պարզ է, որ դեռ ոչ վաղ անցյալում Ադրբեջանը Հայաստանն ու Ռուսաստանը մեկ միասնական պետության կազմում էին, և մենք մեծ կապեր ունենք թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ ու դա հաշվի չառնել անհնար է: Մենք բոլորս հիմա շատ բարդ իրավիճակում ենք, բայց մենք չենք կարող անմասն մնալ Ռուսաստանին մոտ այս երկրների խնդիրներից ու հակամարտություններից: Մենք պատրաստ ենք նպաստել դրանց խաղաղ կարգավորմանը»,- ասել է Պուտինը։

Առաջին անգամ չէ, որ Մոսկվան ադրբեջանական ագրեսիայից հետո Բաքվին ու Երևանին զսպվածության կոչեր է անում՝ այդպիսով անտեսելով փաստը, որ սահմանային իրավիճակը լարում է Ադրբեջանը։ Թե՛ Ռուսաստանը, թե՛ ՀԱՊԿ-ը 44-օրյա պատերազմից հետո պայմանագրերով ստանձնած իրենց պարտավորությունները չեն կատարել՝ հայտարարելով, որ տեղի ունեցողը սահմանային բախումներ են, որոնք պետք է կարգավորվեն դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացի շրջանակում, այնինչ ադրբեջանական զինուժն արդեն օկուպացրել է Հայաստանի 127 ք/կմ ինքնիշխան տարածք։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ը, որպես անվտանգային համակարգ, չեզոքություն չի դրսևորում, մշտապես հանդես է եկել ադրբեջանամետ դիրքորոշմամբ։ Այս ֆոնին ՀԱՊԿ-ի կողմից Ադրբեջանի գործողություններին քաղաքական գնահատական տալը Ստեփան Գրիգորյանն անհավանական է համարում՝ շեշտելով, որ ՀԱՊԿ անդամ պետություններն ու Ադրբեջանը համագործակցում են տարբեր ոլորտներում։ Մասնավորապես, հիշեցնենք, որ Պուտինն Ալիևի հետ 2022 թվականի փետրվարի 22-ին դաշնակցային հռչակագիր էր ստորագրել՝ ռազմական բաղադրիչով։ ՀԱՊԿ պետությունները, հատկապես՝ Ռուսաստանն ու Բելառուսը, միլիոնավոր դոլարների սպառազինություն են վաճառել և շարունակում են վաճառել Ադրբեջանին։

ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի սուվերեն տարածքը վերականգնելու և անվտանգությունը երաշխավորելու հարցում անգործության ֆոնին հիշարժան է դառնում, թե ինչպես Ղազախստան խաղաղապահ առաքելություն ուղարկելու հարցը քննարկվեց ու որոշվեց մեկ գիշերում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան