01 Սեպտեմբեր 2025 | 20:50
«Դպրոցականների առողջությունը զոհաբերում են բիզնես շահերին»․ դասերի վաղ մեկնարկի վտանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանյան դպրոցներում դասերն այսօր մեկնարկեցին ժամը 8:15-ին։ Սա Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունն էր, ԿԳՄՍ նախարարությունն էլ երաշխավորել էր փոփոխությունը և ողջունել, որ դասերը 15 րոպեով շուտ մեկնարկեն։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, մինչդեռ, շեշտում է՝ դասերի մեկնարկը սահմանել 8:15, նշանակում է՝ դպրոցականների հոգեկան առողջությունը զոհաբերել ծնողների աշխատանքին ու բիզնես շահերին։ Իսկ քաղաքապետարանի բացատարությունը, թե այդպիսով երեխաները խցանումների …