07 Դեկտեմբեր 2022 | 17:21
Ենթադրում եմ՝ մինչև տարեվերջ կլինի հայ-ադրբեջանական հանդիպում․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ադրբեջանի հետ խաղաղության, հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բանակցություններն ակտիվ փուլում են։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: «Փաստաթուղթ է շրջանառվում, այժմ մենք ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները, հանդես կգանք մեր հերթական առաջարկներով։ Ցավոք, կողմերի մոտեցումները բազմաթիվ հարցերում դեռևս շատ հեռու են իրարից, բայց դրա համար են բանակցությունները, որ կարողանանք հեռու դիրքորոշումների միջև …