Հանգստացեք, նստեք․ կամ անհանգիստ նստեք․ լեզվակռիվ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
Բոլորը

Այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում շարունակում է քննարկվել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը: Ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, շեղվելով թեմայից, իր ելույթի մեկնարկին նշեց․ «1999թ. հոկտեմբերի 27-ին ասում են՝ մի նախկին դաշնակցական մտավ այս շենք և գնդակահարեց պետության գլուխներին»։

Դահիլիճում ներկա դաշնակցականները վրդովվեցին․․․

«Դաշնակցականներին ոչինչ ավելի չի վրդովեցնում, քան Դաշնակցության մասին խոսելը»,- նշեց Ալեքսանյանը։
«Այստեղ մեկ Թալեաթից եք խոսում, մեկ 130 տարուց եք խոսում, Թալեաթը, Թալեաթի թիմը ձեր կոալիցիոն գործընկերն էր։ Մենք Ձեր կոալիցիոն գործընկերը չենք եղել, մի՛ շփոթեք, չնայած մի քանի նախարար նշանակել ենք ձեզնից»,- նշեց իշխանական պատգամավորը։

«Նոյեմբերի 9-ին բերանները իրապես բացած դասալիք բորենիների մի կույտ հարձակվեց և մահափորձ կատարեց ԱԺ նախագահի վրա, պետական շենքեր մտավ, մեր կուսակցության գրասենյակ մտավ՝ հայրենիքի սիրուց մղված․․․

էդ ինչի՞ է ձեզ անհանգստացնում, որ վարչապետը անվտանգության խնդիր ունի»,- ասաց Ալեքսանյանը։

Պատգամավորը հավելեց, որ իրավապահների ուշադրությունը պետք է հրավիրել այն փաստի վրա, որ ՀՅԴ-ն սկսում է կտրուկ անհանգստանալ, որ այսինչ պետական պաշտոնյան ունի անվտանգության խնդիր. «Պարզ փորձը ցույց է տալիս, որ այդտեղ ինչ-որ մի հետաքրքրվածություն կա, որ այդ պաշտոնյան չունենա անվտանգություն»:

Վահագն Ալեքսանյանն իր ելույթում անդրադարձավ նաև ընդդիմության քննադատությանը, թե իբր Արցախը հանձնել են, և ասաց. «Ձեր փառապանծ ու վսեմաշուք լոգիկայից ելնելով՝ եթե ՀՀ ղեկավարը կարող է բառերով հանձնել Արցախը, ուրեմն դուք դա վաղուց արել եք, ու մեզ հանձնելու բան չի մնացել»:

Լեզվակռիվ սկսվեց ՔՊ խմբակցության պատգամավորների և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի միջև։

«Պարո՛ն Օհանյան, մինչև ապրիլյան պատերազմը Հայաստանի զինված ուժերում 1920-30-ականների արտադրության հրանոթներ էին, 1960-1980-ականների «Զիլ»-երով էին տեղափոխում մեր տղերքին»,- իր ելույթում ասաց Վահագն Ալեքսանյանը։

Սեյրան Օհանյանը տեղից արձագանքեց. «Դու էլ՝ առանց մայկա–տռուսիկ»։

«Ես ձեր ղեկավարած բանակում էի, ու այո, ձեր ղեկավարած բանակն, այո, ինձ մայկա ու տռուսիկ չէր տալիս»,- պատասխանեց Ալեքսանյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով Օհանյանին, նշեց․ «Ջղայնացե՛ք դուրս եկեք, էլի, պարոն Օհանյան, մի բան արեք, բայց մի շարունակեք․․․
Դուք նոր վիրավորական արտահայտություն արեցիք։ Հիշեք, ո՞վ է ձերոնցից առանց մայկա-տռուսիկ եկել իշխանություն դարձել ու ինչի տեր է դարձել։ Կարող եմ ցուցակը ներկայացնել՝ ծակ կոշիկներով ու հայերեն չիմանալով։ Իսկ հիմա լքե՛ք դահլիճը։ Հանգստացեք, նստեք կամ անհանգիստ նստեք, լավ։ Ինձ թվում է՝ դուք չեք գիտակցում որտեղ եք գտնվում և ով եք դուք»։

Մանրամասները՝ տեսանյութում։