06 Դեկտեմբեր 2021 | 14:54
Սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հայտարարության նախագիծը ԱԺ հանձնաժողովը կքննարկի փակ ռեժիմով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեկնարկել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Օրակարգում ներառված է սահմանազատման և սահմանազատման հիմնախնդիրների մասին «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող հայտարարության նախագծի ընդունման հարցը: «Հաշվի առնելով, որ առաջարկվող հայտարարության նախագիծն իր բովանդակությամբ առավելապես ներքաղաքական է, պարունակում է կառավարության հասցեին ուղիղ կամ անուղղակի անհիմն մեղադրանքներ և, ըստ էության, հանդիսանում է գործող ընդդիմության ներքաղաքական խոսույթի արտացոլումը, …