Սահմանին լարվածությունը պահպանվում է․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
Բոլորը

«Այդ որոշումը կայացվել է Արցախում և ոչ թե ՀՀ իշխանությունների հետ քննարկման արդյունքում․ դա ակնհայտ է»,- այս մասին Factor TV- ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին հայտարարությանը։

«Արցախի նախագահի հրաժարականի մասին առաջին արտահոսքը հնչեցրեց Ռուբեն Վարդանյանը, որն Արցախում ինչ-որ ծրագրեր է իրականացնում․ պարզվեց ծրագրերից ամենակարևորն Արցախի նախագահի հրաժարականին հասնելն է։

Հնարավոր է, որ Արցախի ԱԺ-ն չհարգի այդ ցանկությունը, և երբ Արայիկ Հարությունյանը կպնդի, այն ժամանակ այս գործընթացը կդառնա անշրջելի։
Արայիկ Հարությունյանի հրաժարականին ձգտում էին 7+1 հոգի, այդ մեկը Ռուբեն Վարդանյանն է, մյուս 7-ը կբացահայտվեն ընթացքում, կարծում եմ՝ նրանց մեջ Արցախի նախկին իշխանությունների կարկառուն ներկայացուցիչներ կլինեն։

Ես կցանկանայի Արցախի նախագահի հրաժարականի դրդապատճառների մասին լսել հենց Արայիկ Հարությունյանից, որովհետև դա կապվում է սահմանային ճգնաժամի հետ՝ Աղդամի և Լաչինի միջանցքի հնարավոր լուծումներ գտնելու, հումանիտար ճգնաժամը հաղթահարելու տեսանկյունից»,- նշեց Քոչարյանը։

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ սահմանին լարվածությունը պահպանվում է։

Անդրադառնալով ՊՆ հայտարարությանը սահմանային լարվածության և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմի զոհերի մասին, Քոչարյանը նշեց․ «Ես տեղեկություն ումեմ, որ հակառակորդը կիրառել է ականանետ, ինչի հետևանքով կարող էին զոհեր լինել․․․ Ենթադրում եմ, որ լարվածությունն ինչ-որ պահի հնարավոր կլինի կասեցնել։ Մեզ խիստ անհրաժեշտ է ունենալ ոչ կրակային միջավայր և պահպանել թեկուզ այս փխրուն խաղաղությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։