«Վերացնելու ենք համատիրությունները». քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
Բոլորը

Յուրաքանչյուր ամիս Երևանի բնակիչները համատիրություններին վճարում են գումարներ, ինչը, սակայն, մնում է անարդյունք։ Տարեկան այդ գումարը կազմում է 4 միլիարդ դրամ, որի 80%-ն ուղղվում է համատիրությունների աշխատակիցների աշխատավարձերը վճարելուն, այնինչ այդ գումարները պետք է ծառայեն բազմաբնակարան շենքերի բարեկարգման աշխատանքներին` շքամուտքի վերանորոգում, վերելակ, տանիք, մաքրություն, լուսավորություն։ Նշվածներից ոչ մի աշխատանք պատշաճ չի կատարվում, և եթե որևէ բարեկարգում լինում է, ապա դա կատարվում է բնակիչների միջոցներով։ Այսպիսով, համատիրությունները աշխատանք չեն կատարում, իսկ վճարը չկատարող բնակիչներից գումարը բռնագանձում են դատական կարգով։

ԼՀԿ քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն առաջարկում է վերացնել համատիրությունները, և բազմաբնակարան շենքի պահպանման պարտավորությունը դնել ուղիղ քաղաքապետարանի վրա, որը հավաքագրված գումարներով կիրականացնի շենքերի կապիտալ վերանորոգում։

Դավիթ Խաժակյանը, առաջադրվելով Երևանի քաղաքապետի թեկնածու (քվեաթերթիկ N11), պնդում է, որ այս ընտրությունները կարող են վերածվել յուրօրինակ հանրաքվեի՝ համատիրությունները վերացնելու և բազմաբնակարան շենքերի խնդիրները լուծելու համար։

Խաժակյանը նշում է նաև, որ խոսքը չի վերաբերում նորակառույց շենքերի համատիրություններին, քանի որ այդ շենքերի բնակիչներն իրենք են ձևավորել իրենց համատիրությունները, իրենք են ընտրել ղեկավարին և վերջիններս բարեխղճորեն են իրականացնում շենքի կառավարումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նախընտրական քարոզարշավ