«Անհայտության մեջ մտնում ենք դպրոց». սեպտեմբերի 1՝ առանց դասագրքերի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
Բոլորը

Ուսումնական տարին 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանցիների համար կսկսվի ոչ այնքան հաճելի անակնկալով․ դպրոց կգնան առանց դասագրքերի։ Նոր չափարոշչի ներդրմամբ պայմանավորված՝ այս դասարաններում դասագրքերը փոխվել են, բայց դրանք դեռևս տպագրության փուլում են:

Դասագրքերը ճնշող մեծամասնությամբ կան, արդեն հասանելի են էլեկտրոնային տարբերակով, թղթային տարբերակի տպագրությունն ընթացքում է, իրավասուների պնդմամբ՝ մի մասը դպրոցներում կլինեն բառացիորեն մոտակա օրերին, մյուսները՝ արդեն սեպտեմբերի ընթացքում։

«Այստեղ, իհարկե, դպրոցներում աշխատանքի որոշակի կազմակերպման խնդիր կունենանք, բայց նախորդ օրերին շատ ինտենսիվ աշխատել ենք բոլոր դպրոցների հետ, և ընթացքում էլ կապի մեջ ենք լինելու»,- Երեւանում օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը, այնուամենայնիվ, տեղեկացրել էր, որ ոչ բոլոր դասագրքերն են առկա, որոշ առարկաների դասագրքերի հայտեր կա՛մ չեն ստացվել, կա՛մ քիչ են եղել, կա՛մ էլ փորձաքննությունը չեն անցել։

«Այն առարկաները, որոնց դասագրքերը մենք չունենք, ուսումնառությունը կազմակերպվելու է գործող դասագրքերի և նոր չափորոշչին համապատասխան մշակված ուսումնական նյութերի միջոցով։ Օրինակ՝ ուսուցիչը վերցնելու է տվյալ թեման, ուսումնական նյութերից դուրս է բերվելու նոր չափորոշչին համապատասխան առաջադրանքներ»,- նշել է նա։

Տպագրված դասագրքերի ուշացումը ծնողների համար լրացուցիչ ֆինանսական բեռ կարող է դառնալ՝ կարծում է 7-րդ դասարանի աշակերտի ծնող Գոհար Մարտիրոսյանը։ Ըստ նրա՝ ստիպված են լինելու իրենց միջոցներով տպել գրքերի էջերը։

«Մեզ կոնկրետ ասել են, որ ծնողների ուժերով պետք է տպվի դա, նախարարությունն այդպիսի հրահանգ է տվել տնօրինությանը։ Դասարանում ունենք ծնող, ում մի երեխան սովորում է երկրորդ, մյուս երեխան՝ յոթերորդ դասարանում, այսինքն՝ իր համար կրկնապատկվում է այդ ծախսը»,- նշում է նա։

ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով՝ նման ահազանգեր իրենք ևս ստացել են և փորձում են գնալ հետքերով։

«Բնականաբար, ամբողջ դասագիրքը տպելու կարիք չկա, տվյալ շաբաթվա ընթացքում որոշակի թեմաներ ուսումնասիրելու համար, հնարավոր է, անհրաժեշտ լինի մի քանի էջ տպել և երեխաներին բաժանել, բայց մենք տնօրենների հետ ունենք պայմանավորվածություն, և հանձնարարականն այդպիսին է գնացել, որ դպրոցները մի քանի էջը տպեն, բաժանեն, ընդամենը խոսքը 3 դասարանի մասին է»,- ասում է Սվաջյանը։

Գոհար Մարտիրոսյանը, սակայն, թերահավատ է. «Մեր դպրոցին հստակ տրվել է ցուցում դա անել ծնողների ուժերով, եթե դպրոցը նույնիսկ ուզենա իր ռեսուրսներով անել, մեր դպրոցն ունի մեկ տպիչ սարք, որը նորմալ չի աշխատում, խոսքը չի կարող գնալ այդքան մեծ քանակի նյութեր տպագրելու մասին։ Ֆինանսական առումով տեղյակ չեմ՝ ի վիճակի՞ են, թե՞ ոչ»։

Ինչ վերաբերում է դասագրքերի էլեկտրոնային տարբերակից օգտվելու առաջարկին, Գոհար Մարտիրոսյանի խոսքով՝ նախ՝ դպրոցը չունի այդ տեխնիկական հագեցվածությունը, բացի այդ, դա կարող է անդրադառնալ երեխաների առողջության վրա։

«Դպրոցը չունի բավարար սարքեր, որպեսզի դասարանում կազմակերպվի, ոչ էլ նույնիսկ ինտերնետային բավարար կապ, եթե երեխաները գան իրենց սարքերով, այդ դասագրքերն ինտերակտիվ են, տեսանյութերի ներբեռնում է ենթադրում QR կոդերով, այսինքն՝ կպահանջվի ինտերնետ։ Տանը, օրինակ, երեխաները կարող են համակարգչով անել, բայց այստեղ էլ շատ ծնողներ ասում են, որ չեն ուզում երեխան տևական ժամանակ մանր տեքստ կարդա համակարգչի կամ հեռախոսի վրա»,- նշում է Գոհար Մարտիրոսյանը։

Խնդրի առնչությամբ փորձեցինք կապ հաստատել նաև Երևանում գործող դպրոցնների տնօրենների և ուսուցիչների հետ, որոնք, սակայն, հրաժարվեցին հարցերի պատասխանել՝ առանց Երևանի քաղաքապետարանի թույլտվության։ Իսկ Երևանի քաղաքապետարանից մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենց ենթակայությամբ աշխատող դպրոցների ուսուցիչները պարտավոր չեն հարցերի պատասխանել, քանի որ խնդիրը վերաբերում է նախարարությանը։ Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց խոսել դպրոցի ուսուցիչների հետ, ովքեր, խուսափելով հնարավոր խնդիրներից նախարարության կամ Երևանի քաղաքապետարանի հետ, նախընտրեցին անանուն մնալ։

«Էլեկտրոնային տարբերակի համար արդեն հասկանալի է, դպրոցներում ոչ մի տեղ չկան համակարգիչներ, և երկրորդ դասարանի երեխան ի վիճակի էլ չէ համակարգչից 5 ժամ օգտվել, դա բացառվում է։ Այսինքն՝ ծնողը կա՛մ պետք է գնի խանութից 1-2 դասագիրք, կա՛մ պետք է պատճենահանեն և անգույն թղթեր բաժանեն երեխաներին դասագրքերի փոխարեն»,-ասաց ուսուցիչներից մեկը։

Ինչ վերաբերում է նոր չափորոշիչներին, մեր զրուցակիցը նշեց, որ դրանք ևս չեն հասցրել ամբողջովին ուսումնասիրել, բացի այդ, անհասկանալի շատ բաներ կան։

«Բացարձակ դեռևս ուսումնասիրված չեն, 1-2 շաբաթում վերապատրաստում իրականացնել մի ամբողջ կրթական համակարգի շատ քիչ է, փորձարկված չեն նորմալ ո՛չ դասագրքերը, ո՛չ չափորոշիչները, ուղղակի անհայտության մեջ մենք մտնում ենք դպրոց։ Երեխան մտնում է դպրոց, չգիտի՝ վաղը ինչ է անելու, ինչով է սովորելու»,- հավելեց նա։

Մեկ այլ ուսուցչուհի մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց դպրոցում կարողացել են խնդրին լուծում տալ, թեև ուշ են իմացել դրա մասին․ «Ամսի 25-26-ին մասնակցեցինք վեբինարին, գրքի հեղինակները մեզ տեղյակ պահեցին, որ դասագրքեր չեն լինելու, չեն հասցնելու այդ քանակությամբ դասագրքեր տպել, այնպես որ՝ պետք է այլ տարբերակ գտնել։ Լուծումը գտանք, դպրոցը պատճենահանեց որոշակի քանակությամբ էջեր, այդպես որոշել ենք բաժանել երեխաներին»։

Իսկ ինչպես են արձագանքում իրենք՝ երեխաները, առաջացած անհարմարությանը, ներկայացնում է 7-րդ դասարանի աշակերտի մայրը։

«Իմ երեխան կոնկրետ նեղսրտած էր, լսելով այդ ամբողջ խոսակցությունը։ Բացատրեցինք, որ կգտնենք միջանկյալ լուծում, մինչև դասագրքերը լինեն, բայց երեխաները տարակուսած են։ Բնականաբար, իրենց մոտ էլ են հարցեր առաջանում, հատկապես 7-րդ դասարանցիներն արդեն բավականաչափ մեծ են, որպեսզի հարցեր տան, անհարմար հարցեր տան, մենք տվյալ պահին չունենք այդ պատասխանները»,- մտահոգություն հայտնեց նա։

Ինչո՞ւ են ուշանում դասագրքերը, ո՞րն է պատճառը, որ նախարարությունը որոշել է դեռևս նոր դասագրքերը չունենալով՝ հրաժարվել հներից ու հապճեպ փոփոխություններ անել։ Factor TV-ն փորձեց կապ հաստատել ԿԳՄՍ նախարարության հետ՝ այս հարցերի պատասխանները ստանալու համար, սակայն մեզ տեղեկացրին, որ այս օրերին ժամանակի սղության պատճառով հանդիպում կազմակերպել հնարավոր չի լինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան