«Սուրմալու»-ի ողբերգության գործով առաջին դատական նիստը․ ՈՒՂԻՂ

Լուրեր

10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության քրեական  դատարանում մեկնարկեց մեկ տարի առաջ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով դատական նիստը։ Այսօր նախնական դատալսումներ են, որի ընթացքում քննության առարա պետք է դառնան դատավորին և դատավարության մասնակիցներին բացարկի և ինքնաբացարկի, մեղադրյալների  նկատմամբ խափանման միջոց կիրառելու,  քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վարույթը կարճելու, ապացույցների թույլատրելիության և վարույթին վերաբերելի այլ հարցեր:

 

Գործը մակագրվել է դատավոր Գագիկ Պողոսյանին, Մեղադրյալի աթոռին 3 անձ է, որոնք բոլորն ազատության մեջ են։ Մեղադրյալներից մեկը առևտրի կենտրոնում տաղավար վարձակալած Վահագն Հովհաննիսյանն է, իսկ մյուս երկուսը՝ Գարիկ Վարդանյանն ու Մհեր  Մարգարյանը Հովհաննիսյանի ընկերներն են։ 

 

«Դատալեքս»-ում առկա տվյալների համաձայն՝  Վահագն Գևորգի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն Իրինա Էդուարդի Մադաթովայի հետ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված՝ «Առևտրի իրականացման վայրի առևտրի օբյեկտների, վաճառատեղերի և պահեստների տրամադրման» պայմանագրով Առևտրի կենտրոնում վարձակալելով Ընկերության՝ Երևան քաղաքի Արշակունյաց 15 հասցեում գտնվող Առևտրի կենտրոնի առևտրի իրականացման վայրի թիվ 6 պահեստային (սառնարան) տարածքը և նույն պայմանագրի պահանջների համաձայն՝ ստանձնելով վարձակալած տարածքի անվտանգ շահագործման, հակահրդեհային և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման և իր մեղքով պատճառված վնասի դեպքում՝ պատճառված վնասը փոխհատուցելու պարտավորությունները, խախտել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի № 595-Ն հրամանով հաստատված «Հրդեհային անվտանգության կանոնների» և ՀՀ ներքին գործերի նախարարի՝ 2002 թվականի մայիսի 27-ի թիվ 241 հրամանով հաստատված՝ «Հրագործական արտադրատեսակները պահելու և դրանք զանգվածային միջոցառումների ժամանակ օգտագործելու» պահանջները, որի հետևանքով 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով անզգուշությամբ կյանքից զրկվել են ընդհանուր 17 անձինք, ինչպես նաև առաջացել է այլ ծանր հետևանքներ, այն է՝ փլուզվել են Առևտրի կենտրոնի չորս հարկանի և հարակից շինությունները, ոչնչացվել կամ վնասվել են Առևտրի կենտրոնում առևտրային գործունեություն ծավալած բազմաթիվ անձանց պատկանող տարբեր տեսակի ապրանքները, բազմաթիվ անձինք ստացել են տարբեր, այդ թվում՝ թեթև, միջին ծանրության և ծանր մարմնական վնասվածքներ, ծխահարվել են մի շարք անձինք, որոշ դեպքերում ամբողջությամբ այրվել և շահագործման համար ոչ պիտանի են դարձել մի քանի տասնյակ ավտոմեքենաներ, 89 ֆիզիկական և 16 իրավաբանական անձանց պատճառվել է ընդհանուր 3.579.230.495 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:

 

Գարիկ Արկադյայի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Վահագն Հովհաննիսյանի ընկերը, վերջինի կողմից Երևան քաղաքի Արշակունյաց 15 հասցեում գտնվող Առևտրի կենտրոնի առևտրի իրականացման վայրի թիվ 6 պահեստային (սառնարան) տարածքում, Վահագն Հովհաննիսյանի և Մհեր Մարգարյանի հետ համատեղ պահեստավորել է հրագործական արտադրատեսակներ՝ այդ կերպ դրսևորելով հանցավոր անփութություն, այն է՝ չի նախատեսել իր գործողությունների արդյունքում ուրիշ մարդու մահվան առաջացումը, սակայն պահեստներում պահվող հրագործական արտադրատեսակների քանակությամբ և պահման հատուկ կարգով պայմանավորված՝ պարտավոր էր և կարող էր դա նախատեսել, եթե գործեր ավելի զգույշ, որով խախտել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի № 595-Ն հրամանով հաստատված «Հրդեհային անվտանգության կանոնների» և ՀՀ ներքին գործերի նախարարի՝ 2002 թվականի մայիսի 27-ի թիվ 241 հրամանով հաստատված՝ «Հրագործական արտադրատեսակները պահելու և դրանք զանգվածային միջոցառումների ժամանակ օգտագործելու» պահանջները, որի հետևանքով 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով անզգուշությամբ կյանքից զրկվել են ընդհանուր 17 անձինք, ինչպես նաև բազմաթիվ անձինք ստացել են տարբեր, այդ թվում՝ միջին ծանրության և ծանր մարմնական վնասվածքներ: Մհեր Վարուժանի Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Վահագն Գևորգի Հովհաննիսյանի ընկերը, վերջինի կողմից Երևան քաղաքի Արշակունյաց 15 հասցեում գտնվող Առևտրի կենտրոնի առևտրի իրականացման վայրի թիվ 6 պահեստային (սառնարան) տարածքում, Վահագն Հովհաննիսյանի և Գարիկ Վարդանյանի հետ համատեղ պահեստավորել է հրագործական արտադրատեսակներ՝ այդ կերպ դրսևորելով հանցավոր անփութություն, այն է՝ չի նախատեսել իր գործողությունների արդյունքում ուրիշ մարդու մահվան առաջացումը, սակայն պահեստներում պահվող հրագործական արտադրատեսակների քանակությամբ և պահման հատուկ կարգով պայմանավորված՝ պարտավոր էր և կարող էր դա նախատեսել, եթե գործեր ավելի զգույշ, որով խախտել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի № 595-Ն հրամանով հաստատված «Հրդեհային անվտանգության կանոնների» և ՀՀ ներքին գործերի նախարարի՝ 2002 թվականի մայիսի 27-ի թիվ 241 հրամանով հաստատված՝ «Հրագործական արտադրատեսակները պահելու և դրանք զանգվածային միջոցառումների ժամանակ օգտագործելու» պահանջները, որի հետևանքով 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով անզգուշությամբ կյանքից զրկվել են ընդհանուր 17 անձինք, ինչպես նաև բազմաթիվ անձինք ստացել են տարբեր, այդ թվում՝ միջին ծանրության և ծանր մարմնական վնասվածքներ։ 

 

Արաքս Մամուլյան