Ինչու ծառատունկին ընդառաջ հեռացաք Կանաչապատման ՀՈԱԿ-ից․ Բեգոյանը՝ Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
Բոլորը

«Պրոցեսը սկսված է՝ ջերմոցատնկարանային տնտեսությունն ընդլայնվում է՝ դառնալու է առնվազն 15 հա։ Այն Երևանին կմատակարարի առնվազն 10 հազար նորմալ, հասուն ծառերով բուսազանգված»,- այս մասին «Երևանի կանաչապատման օրակարգը. ավագանու թեկնածուների առաջարկները» թեմայով քննարկման ժամանակ հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածու Արմեն Բեգոյանը։

Բեգոյանը հակադարձելով «Ազգային առաջընթաց» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Քրիստինա Վարդանյանին, նշեց․ «Կանաչապատման ՀՈԱԿ-ը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը չի երկնել։ Ճիշտ է, նա Երևանի քաղաքապետն էր, բայց այդ ՀՈԱԿ-ի ստեղծման ժամանակ մեծ աշխտանք ենք կատարել ես, ներկայիս գլխավոր դենդրոլոգը և մի շարք այլ մասնագետներ, և այդ աշխատանքները համակարգում էր Երևանի քաղաքապետի այն ժամանակվա առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուն հարց ուղղեց Վարդանյանին․ «2022թ․ փետրվարին դուք հեռացաք Կանաչապատման ՀՈԱԿ-ից․․․ Այդքան գեղեցիկ խոսում եք, բայց ասելը մի բան է, անելը՝ այլ բան։ Ինչո՞ւ, երբ խնդիր էր դրված կանաչապատել Ծիծեռնակաբերդին հարող լանջը, ծառատունկին ընդառաջ դուք հեռացաք»։

Մանրամասները՝ տեսանյութում։