Իշխանափոխություն Արցախում․ ինչ է հաջորդելու Արայիկ Հարությունյանի հրաժարականին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարեց հրաժարական տալու իր որոշման մասին։ Վաղ առավոտից տելեգրամյան ալիքներում շրջանառվող լուրերը Հարությունյանը հաստատեց կեսօրին մոտ՝ ֆեյսբուքյան գրառմամբ, միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ պաշտոնից ազատել է 7 ամիս առաջ Արցախի պետնախարար նշանակված Գուրգեն Ներսիսյանին։ Մեկ այլ հրամանագրով Հարությունյանը հեռանալուց առաջ պետնախարար է նշանակել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին։

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ վաղը հրաժարականի իր դիմումը կներկայացնի Ազգային Ժողով։ Պատճառների մասին Հարությունյանը շատ փակագծեր չի բացում: Փոխարենը խոստովանում է՝ 44-օրյա պատերազմից հետո իշխանության, մասնավորապես, նախագահի հանդեպ վստահության պակաս կա, ինչը խոչընդոտում է պատշաճ կառավարման հետագա ընթացքին։

«Այս վերջնական որոշումը ես կայացրել եմ երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իմ շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ: Սա իմ ունեցած տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իմ կողմից»,- գրել է Հարությունյանը։

Պարզ չէ, թե ներքին և արտաքին կոնկրետ ինչ դերակատարաների մասին է խոսքը։

Արցախի նախագահի հրաժարականի մասին 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար է խոսվել, սակայն դրանք վերածվեցին կոնկրետ քննարկումների հատկապես Լաչինի միջանցքի շրջափակումից հետո։ Այդ ընթացքում պաշտոնը թողնելու մասին խոսել է նաև անձամբ Հարությունյանը՝ մե՛կ հերքելով այդ լուրերը, մե՛կ նշելով, թե անհրաժեշտության դեպքում պատրաստ է հրաժարական տալ։

Հարությունյանի հեռանալու առնչությամբ վերջին քննարկումից մեկ շաբաթ էլ չի անցել։ Արցախի նախկին և ներկա պաշտոնյաների հետ ավելի քան վեց ժամ տևած փակ քննարկումնից հետո դիմելով Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիներին՝ Հարությունյանը վստահեցրել էր, թե պատրաստ է հեռանալ։ Այդ հանդիպման ներկաներից ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասում է՝ այդ օր հրաժարականի մասին խոսելիս Հարությունյանը նշում էր, թե կքննարկի հարցը և կտեղեկացնի, իսկ թե ինչ շրջանակների հետ Արցախի նախագահը պետք է խոսեր իր հեռանալու մասին, ներկաներին պարզ չի եղել։

Քննարկե՞լ է, արդյոք, Հարությունյանն իր հեռանալու հարցը Նիկոլ Փաշինյանի հետ։ Վարչապետի խոսնակը հրաժարվեց մեկնաբանել։

Եվ մինչ Արցախի և Հայաստանի հասարակական քաղաքական դաշտը քննարկում է Արցախի նախագահի հեռանալու հնարավոր հետևանքները, Factor.am-ի տեղեկություններով՝ արդեն որոշված է, թե ով է լինելու հաջորդ նախագահը։ Եթե ամեն ինչ ընթանա ըստ պայմանավորվածության, առաջիկա օրերին Արցախի Ազգային ժողովը նախագահ կընտրի պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանին։ Արայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ նրան, որպես պետնախարար, տրվել են լայն լիազորություններ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան