«Պարոն Ջհանգիրյանն ապացուցեց, որ ինքը գործիք է»․ Վարդազարյանը կրկին հարցաքննվել է ձայնագրության գործով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն օրերս կրկին հարցաքննության է հրավիրվել։ Գործը վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի հետ հանդիպման աղմկահարույց ձայնագրությանը։ Վարդազարյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննությունն այս անգամ տևել է ընդամենը 3 րոպե։ Նախկինում տրված ցուցմունքների մասի խոսելիս Վարդազարյանը հղում է կատարում Հանրային հեռուստաընկերությանը տված Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցին։

2022 թվականի հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսի ժամանակ 15 րոպե տևողությամբ ձայնագրություն էր հրապարակել, ըստ որի՝ այդ ժամանակ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն իրեն հորդորում էր ինքնակամ հեռանալ Խորհրդի նախագահի պաշտոնից՝ երաշխավորելով, որ այդ դեպքում նրա դեմ քրեական գործեր չեն հարուցվի։

Այս սկանդալային ձայնագրության հրապարակումից միայն 3 օր անց Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձավ միջադեպին՝ ընդունելով՝ նման խոսակցություն եղել է, ինքն այդ հանդիպման օրակարգի մասին առաջարկություն ստացել է։ Նա խոստովանում է, որ այդ հանդիպման ժամանակ փորձել է հոգեբանական հնարքներ կիրառելով՝ դրդել Վարդազարյանին գնալ այդ քայլին։

Ջհանգիրյանի այս հարցազրույցն ավելի սրեց իրավիճակը, քաղհասարակությունը պահանջեց ԲԴԽ նախագահի հրաժարականը, ինչին Գագիկ Ջհանգիրյանը չարձագանքեց։ Փոխարենը, նույն օրը դադարեցրեց Վարդազարյանի լիազորությունները, ինչից մեկ շաբաթ անց Ջհանգիրյանը հրաժարական ներկայացրեց ԲԴԽ անդամի պաշտոնից՝ պատճառաբանելով առողջական վիճակը։ Աղմկահարույց հանդիպմանը ներկա երրորդ անձը ԲԴԽ նախկին անդամ Ստեփան Միքայելյանն է, որը լրագրողների հետ հանդիպումների ժամանակ մշտապես խուսափում է անդրադառնալ թեմային։

Սկանդալային գործին անդրադարձել էր նաև վարչապետ Փաշինյանը, այն «մտահոգիչ» որակելով։

Ռուբեն Վարդազարյանն այսօր նոր մանրամասներ է հայտնում եռակողմ հանդիպումից՝ նշելով՝ ինքը ձայնագրիչով է գնացել, քանի որ արդեն իսկ տեղյակ է եղել հանդիպման օրակարգից։

Ինչպես ձայնագրության մեջ է հնչում՝ Ջհանգիրյանն այլ մարդու կողմից ուղարկված այնտեղ միջնորդ է եղել։ Փաշինյա՞նն է նրան ուղարկել, ո՞ւմ էր խանգարում Վարդազարյանը, ԲԴԽ նախկին նախագահը երկմտում է։

2022-ի հուլիսին Քննչական կոմիտեում նախաձեռնված քննչական վարույթը դեկտեմբերին կարճվեց՝ հանցանքի բացակայության հիմքով, որի դեմ Վարդազարյանը բողոք ներկայացրեց, իր հերթին սեփական նախաձեռնությամբ Դատախազությունից որոշում կայացրին վերացնել քննիչի որոշումը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե։ Վարույթը Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխվելուց հետո սառեցված վիճակում պահվեց երեք ամիս, ապա կրկին կարճվեց՝ նույն հիմքով։ Գործի վարույթը կարճելու որոշումը դատական կարգով վիճարկվեց և բավարարվեց դատական կարգով․ վարույթը վերսկսվեց։

Արդյո՞ք այս ամբողջ գործընթացի ժամանակ առերեսում եղել է Ջհանգիրյանի կամ գործով անցնող մյուս վկաների հետ, Վարդազարյանը բացասական պատասխան տվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան