Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնին թեկնածու առաջադրելուց։ ՀՀ ԱԳՆ-ից հաստատել են, որ պաշտոնական Երևանը նման առաջարկ է ներկայացրել ՀԱՊԿ-ին։ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը պատճառները չի մեկնաբանել։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար․ տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Քվինը կրկնել …

