Քյարամյանն անուններ կհրապարակի․ ՔԿ նախագահը վերահաստատում է 5-րդ շարասյան մասին Փաշինյանի ասածները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:30
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

44-օրյա պատերազում պարտության մեղավորը 5-րդ շարասյունն է։ Այսօր նման հայտարարություն արեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։  Հաղթանակի օրվա առթիվ Մայր Հայաստանի հուշահամալիր ժամանած Քյարամյանը, որ լրագրողներից խուսափում էր և քայլելուն զուգահեռ մեծ դժկամությամբ էր պատասխանում հարցերին, հատուկ հետ վերադարձավ, որ 5-րդ շարասյան մեղավորությունը մատնանշի։

5-րդ շարասյան գոյության մասին Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսել է տարբեր ամբիոններից։ Վերջին անդրադարձն ապրիլի 12-ին էր՝ պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ։ Վարչապետը չէր բացառել, որ 5-րդ շարասյան ներկայացուցիչները ղեկավարվում են այլ պետություններից։

Իշխանությունները պարբերաբար անթաքույց ակնարկներ են անում ընդդիմադիրների շարքերում 5-րդ շարասյան առկայության մասին։ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր, Քյարամյանի հայտարարությանն ի պատասխան, անուններ պահանջեց։

Քյարամյանը հայտարարում է՝ 5-րդ շարասյան ներկայացուցիչների անուններ են հրապարակվելու։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը համամիտ է ՔԿ նախագահի հետ, որ ՀՀ-ում 5-րդ շարասյուն կա և շարունակում է լինել, սակայն մատնանշում է այդ հարցում իրավապահ համակարգի, այդ թվում՝ Արգիշտի Քյարամյանի թերացումները։

Քյարամյանի խոստումը, թե շուտով անուններ են հրապարակվելու, իրավապաշտպանն արժանահավատ չի համարում։ Նա հիշում է տրված ու չկատարված այլ խոստումներ։

Իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ե՞րբ, ի վերջո, պատասխանատվության կենթարկվեն իր կողմից այսպես պատկերավոր նկարագրվող հինգերորդ շարասյան ներկայացուցիչները։

Նշենք, որ չնայած Փաշինյանի և Քյարամյանի այս հայտարարություններին՝ մինչ այս պահը դեռևս չկա դատարանի վճիռ, որով որևէ մեկը մեղավոր է ճանաչվել պետական դավաճանության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան