Ալիևը ասելո՛ւ է Միշելին՝ Փաշինյանը նկարվեց հանցագործների հետ, ՀՀ-ն զավթիչի դաշնակիցն է, ո՞ւմ եք պաշտպանում․ Ազատ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ

-Մոսկվայի Կարմիր հրապարակում Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի կապակցությամբ անցկացվեց շքերթ․ ներկա էին Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը, ԱՊՀ երկրների ղեկավարները՝ բացի Մոլդովայի և Ադրբեջանի նախագահներից։ Փաշինյանը և Ղազախստանի նախագահը Գեորգիևյան ժապավեն չէին կրում։ Ճի՞շտ է վարվել Փաշինյանը՝ մեկնելով Մոսկվա՝ հաշվի առնելով այսօրվա իրավիճակը՝ ՌԴ-Արևմուտք հարաբերությունները, ուկրաինական պատերազմը։

–Ներկա գտնվողների ցանկում բռնապետներ են՝ Բելառուսի նախագահի կողքին գնաս կանգնե՞ս․ Բելառուսի նախագահը, մյուսները նույնպես հայտնվելու են Հաագայի դատարանում։ Իհարկե, Կարմիր բանակի հաղթանակին նպաստել են Խորհրդային միության հանրապետությունները, այդ թվում՝ Մերձբալթյան երկրները, Վրաստանը, այդ պատերազմում Ուկրաինան ամենաշատ զոհերն է տվել, ամենաակտիվ թատերաբեմը եղել է Ուկրաինայի և Բելառուսի տարածքը։ Այսօր Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Ադրբեջանը, Մերձբալթյան երկրները չեն մասնակցել, որովհետև սա նշանակում է ուժի ցուցադրում։ Ի՞նչն ենք կրկնելու։

-Ցուցադրվում են կադրեր, որտեղ Պուտինը Կարմիր հրապարակում քայլում է տարբեր երկրների ղեկավարների հետ․ ի՞նչ է ուզում ցուցադրել Պուտինը։

–Այս կադրերը ցուցադրվելու են, նրանց լուսանկարն Ալիևը Բրյուսելում դնելու է բանակցությունների սեղանին և ասելու է՝ տեսեք, թե ում եք պաշտպանում՝ զավթիչների՞ն, ագրեսորների՞ն, նրանց զինակից ընկերների՞ն։

-Այսինքն՝ այս շքերթին մասնակցելը կտա Հայաստանի վարկաբեկում և դիրքերի թուլացում նաև Արևմուտքի աչքում։

–Այո՛, վճիռ կայացնող պետությունների՝ մեր դատավորների մոտ մենք ներկայացնում ենք հանցանքին մեր մասնակցության փաստը․ այդպես ենք ընկալվում, քանի որ հանցագործների հետ ուժ ենք ցուցադրում։ Սա մշակութային միջոցառում չէ, զենքի ցուցադրում է։

-Ո՞րն է Հայաստանի քաղաքական շահն այստեղ։

-Նիկոլ Փաշինյանը, որ գնացել է, ուրեմն պետք է բերի թուղթ, որով չեղյալ կհամարվի ռուս-թուրքական դաշինքը և կհամարվի ՀՀ դաշնակիցը, չեղյալ կհամարվի Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու ակտը։ Բայց ուրիշ բան է բերում՝ այսպիսի լուսանկար է բերում։ Ինչո՞ւ է մեր երկրի ղեկավարն այդպիսի ռիսկի տակ դնում մեզ՝ չգիտեմ։ Ամեն անգամ մի բան կորցնում ենք, հիմա ի՞նչ ենք կորցնելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան