«Չենք թողնելու,Եռաբլուրը սրբավայր է». ոստիկանական բռնության գործի քննությունն առաջ չի գնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

20-ամյա Արման Ազատյանը կամ, ինչպես շրջապատում նրան դիմում էին՝ Կյաժը, 44-օրյա պատերազմի առաջին զոհերից է եղել։ Գլխի հատվածում ծանր վիրավորում ստացած Արմանի սիրտը 4 օր հետո դադարել է բաբախել․ ծանր լուրն ընտանիքին հայտնել է ընկերներից մեկը։

Արմանը սկզբում ծառայության է եղել Շուշիում, վեց ամիս անց արդեն սերժանտի կոչումով տեղափոխվել Ֆիզուլի։ Պատերազմի մեկնարկի նախորդ օրը խոսել է ծնողների հետ՝ որևէ բան չպատմելով սպասվող ռազմական գործողությունների լուրերի մասին։

Հայրը՝ Վիգեն Ազատյանը Factor TV-ի հետ զրույցում պատմեց՝ Արմանն իր ծառայակիցների և հրամանատարի կյանքն է փրկել։

Վիգեն Ազատյանը որդու մահվան համար թիվ մեկ պատասխանատու է համարում Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Հենց այս հանգամանքով պայմանավորված, որ նա միացել էր 2022 թվականի սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ծնողների կազմակերպած բողոքի ակցիային՝ լուսադեմին չթույլատրել Փաշինյանի և կառավարության անդամների մուտքը «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Անկախության 31-ամյակի օրը «Եռաբլուր»-ում անհամաչափ բռնի ուժով ոստիկանները բերման ենթարկեցին բարձրաստիճան պաշտոնյաների ճանապարհը փակած զոհված կամ անհետ կորած զինծառայողների 37 ծնողի։ Ոստիկանության կողմից ներկայացրած պաշտոնական պարզաբանման համաձայն՝ որդեկորույս ծնողները բերման են ենթարկվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։ Փաստի առթիվ հարուցված քրեական գործով որևէ անձ մեղադրյալի աթոռին չի հայտնվել, այնինչ դեռ ամիսներ առաջ տուժող են ճանաչվել ծնողներից 20-ը։ Քննությունը, ըստ ծնողների, տեղից շարժվում է միայն իրենց՝ պարբերական դարձած բողոքի գործողություններից հետո։

Ամիսներ առաջ բռնության ենթարկված ծնողները Քննչական կոմիտեում էին։ Շուրջ 3 ժամ առերեսում էր տեղի ունեցել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի հետ։ Ըստ որոշ ոստիկանների ցուցմունքների՝ Խուդինյանն այն պաշտոնյան է, որի հրամանով իրենք սկսել են բերման ենթարկել զինվորների ծնողներին։ Նրանք, սակայն, վստահ են՝ Խուդինյանը չի եղել այդ հրամանը տվող անձը։

Տարեսկզբին տեղի ունեցած այս առերեսումից հետո հինգ ամիսների ընթացքում քննչական որևէ գործողություն չի իրականացվել։

Այսօր՝ մայիսյան եռատոնի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն բարձրաստիճան ղեկավարությունից որևէ մեկը չի այցելել։ Վիգեն Ազատյանը նշում է՝ եթե Փաշինյանը և իր թիմը գային, իրենց գործողությունները նույնն էին լինելու։

Միջադեպից մեկուկես տարի անց ուժային կառույցի կողմից բիրտ ուժի կիրառման մասով դեռևս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ Ավելին, հարուցված քրեական գործից բացի՝ ոստիկանությունն իր հերթին Վարչական դատարան է դիմել՝ զինծառայողների հարազատներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար։ Այս մասով առաջին դատական ակտն արդեն կա՝ դատարանը մերժել է ոստիկանության պահանջը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան