Ռուսական զորքերն այդպես էլ չկարողացան գրավել Բախմուտը մինչև մայիսի 9-ը․ Զելենսկի

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական ուժերը չեն կարողացել գրավել Բախմուտը մինչև մայիսի 9-ը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ Խորհրդային միության հաղթանակի տարեդարձը, փոխանցում է VOA-ն։

Հիշեցնենք, որ կիրակի ուկրաինացի գեներալը հայտարարել էր, որ Ռուսաստանը դեռ հույս ունի գրավել Բախմուտը մինչև Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարությունների մեկնարկը։

Ուկրաինայի ԶՈՒ ներկայացուցիչը հայտնել է, որ Բախմուտի համար մարտերը շարունակվել են նաև մայիսի 9-ին։

Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին այսօր նույնպես ասել էր, որ ռուսական զորքերն ուժեղացրել են Բախմուտի հրետակոծությունը ծանր զինատեսակներից, օգտագործում են ավելի ժամանակակից սպառազինություն և վերախմբավորում են զորքերը:

Երբեմնի 70,000 բնակչություն ունեցող քաղաքի համար կռիվը խորհրդանշական նշանակություն ունի երկու կողմերի համար: Ուկրաինան շարունակում է վերահսկել քաղաքի մի շարք թաղամասեր ավելի քան 10 ամիս շարունակվող ռուսական կանոնավոր զորքերի և «Վագներ» ռազմականացված խմբավորման դեմ կատաղի մարտերից հետո։

Կիևն ավելի վաղ հայտարարել էր, որ պաշտպանելով Բախմուտը՝ իր զինվորականներին հնարավորություն է տալիս պատրաստվել հակահարձակման։