Ցուցարարները Լեհաստանում ՌԴ դեսպանին թույլ չեն տվել ծաղիկներ դնել հիշատակի գերեզմանատանը․ մեկ տարի առաջ այս օրը դիվանագետի վրա կարմիր ներկ էին լցրել

Լուրեր

08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
Բոլորը

Մայիսի 9-ին Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևին չի հաջողվել ծաղիկներ դնել Վարշավայում հիշատակի գերեզմանատանը։ Ցուցարարները շրջապատել են նրան և նրան թույլ չեն տվել գնալ խորհրդային զինվորների հուշարձանի մոտ։ Դեսպանի և ցուցարարների մասնակցությամբ տեսանյութը հրապարակել է ՌԻԱ Նովոստին։

Վարշավայի հուշահամալիրում աշխատող ոստիկանները, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ռուս դիվանագետներին ասել են, որ իրենք որևէ պատճառ չունեն միջամտելու ցուցարարների գործողություններին։

Անցյալ տարի՝ 2022 թվականին ևս Լեհաստանում ՌԴ դեսպանին թույլ չէին տվել ծաղիկներ դնել գերեզմանատանը։ Այն ժամանակ «Ֆաշիստներ» բացականչություններով Անդրեևի վրա կարմիր ներկ էին լցրել։

ՌԴ ԱԳՆ-ն «վճռական բողոք» էր հայտնել և Լեհաստանի իշխանություններից պահանջեց ռուս դիվանագետներին ծաղիկներ դնելու հնարավորություն տալ։ Լեհաստանի ԱԳՆ-ն, սակայն, ընդամենը «ափսոսանքի արժանի» էր անվանել ՌԴ դեսպանի վրա հարձակման հետ կապված միջադեպը։

Տաթև Ֆռանգյան