2022 թվականի սեպտեմբերի 23-ին «Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության» նախարարների խորհուրդը որոշել է ուկրաինացի երեխաներին Բելառուսի Հանրապետության տարածք տեղափոխել։ Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայության թղթակցին տված հարցազրույցում նշել է Բելառուսի ընդդիմադիր քաղաքական գործիչ Պավել Լատուշկոն, ով նաև ասել է, որ ինքը և իր գործընկերներն ունեն Ուկրաինայի անչափահաս քաղաքացիների արտաքսման տեսագրություններ։ Նրա խոսքով՝ առկա փաստաթղթերի …

