ՔՆՆԱՐԿՈՒՄ․ Էրդողանը չհաղթեց, Ալիև-Փաշինյան հանդիպման արդյունքները․ ի՞նչ է սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

Թուրքիայի երկարամյա ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ին կայացած նախագահական ընտրություններում, ըստ նախնական տվյալների, չկարողացավ հաղթանակ տանել։ Առաջին փուլում, թեև նա առաջ է անցել իր հիմնական մրցակից Քըլըչդարօղլուից շուրջ 4-5%-ով, սակայն չի հաղթահարել 50%-ի շեմը։ Երրորդ տեղն զբաղեցրած Սինան Օղանն ստացել է շուրջ 5․2%՝ այնքան, ինչքան անհրաժեշտ կլիներ հիմնական թեկնածուներից մեկին առաջին փուլում հաղթելու համար։ Օղանն առայժմ չի հայտարարել Էրդողանին կամ Քըլըչդարօղլուին հաջորդ փուլում աջակցելու մասին։

Էրդողանի ղեկավարած «Արդարություն ու զարգացումը» կուսակցությունը 2018-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ հավաքել է 7 տոկոսով պակաս ձայն՝ 35․49 %։ Էրդողանի հիմնական հակառակորդ Քեմալ Քըլըչդարօղլուի ղեկավարած Ժողովրդահանրապետական կուսակցությունը 25,37 % է հավաքել , Էրդողանի կոալիցիոն գործընկեր Ազգայնական շարժում կուսակցությունը՝ 10,06 %, ընդդիմադիր «Լավ» կուսակցությունը՝ 9,75 տոկոս,  քրդամետ «Կանաչների» կուսակցությունը՝ 8,80 %։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Թուրքիայում կկայանա մայիսի 28-ին։ Արևմտամետ հայացքներով, և ՌԴ-ի քննադատությամբ աչքի ընկող Քեմալ Քըլըչդարօղլուի հավանական հաղթանակը նախագահական մրցավազքում կարող է փոխել Թուրքիայի կուրսը դեպի Արևմուտք։ Նա խոստացել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության պրոցեսի ակտիվացում։ Քըլըչդարօղլուն ցուցադրել է քարտեզ, որտեղ չկա Ադրբեջանի կողմից շահարկվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», և  ,ընդհանրապես, նա Ադրբեջանը դուրս է թողել թուրքական աշխարհը միավորող Մետաքսի ճանապարհից։ Իսկ ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ Քըլըչդարօղլուի հաղթանակի պարագայում։

Տաղավարային քննարկմանն այսօր անդրադարձ է լինելու նաև Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներին։ Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունում խոսվում է մի շարք համաձայնեցումների մասին։ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքը՝ 29 հազար 800 ք/կմ տարածքում,․ իսկ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքը՝ 86 հազար 600 ք/կմ։ Դրա մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Միշելը հատուկ հայտարարությամբ նշեց՝ ինքը հորդորել է Ադրբեջանին ուղիղ խոսել Ղարաբաղի բնակչության հետ և մշակել օրակարգ, որի նպատակը պետք է լինի երաշխավորել Ղարաբաղի բնակչության իրավունքները և անվտանգությունը՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ: ԵՄ-ի պաշտոնյան հայտնել է՝ կա ըմբռնում, որ առաջիկա շաբաթներին ձերբակալվածների ազատ արձակում է լինելու, ինչպես նաև՝ կողմերի դիրքորոշումները շատ են մոտեցել, հատկապես՝ դեպի Նախիջևան և Նախիջևանի տարածքով երկաթգծի վերագործարկման հարցում։

Արդյո՞ք Ադրբեջանը կկատարի Բրյուսելում ձեռք բերած պայմանավորածությունները, ինչպիսի՞ պարամետրերով է ԼՂ-ի կոնֆլիկտի լուծում հնարավոր, և ինչպիսի՞ Թուրքիայի հետ գործ կունենա ՀՀ-ն և աշխարհը մայիսի 28-ից հետո։

Factor TV-ի տաղավարում այս խնդիրների շուրջ քննարկմանը մասնակցում են քաղաքագետ, «Հայ կառուցողական կուսակցության ղեկավար» Անդրիաս Ղուկասյանը, քաղաքագետ Էդգար Վարդանյանը, միջազգայնագետ, «Արդար Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Կարապետյանը,  պատմաբան Հայկ Դեմոյանը և թուրքագետ Գևորգ Կալլոշյանը։