Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ Ադրբեջանի դրոշն այրած դիզայներ Արամ Նիկոլյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Մալաթիայի բաժանմունք: Այս մասին Factor.am-ին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Նշենք, որ ակցիայից հետո անվտանգության աշխատակիցները Նիկոլյանին հեռացրել են բեմից։ Նաև հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն այս տարի անցկացվում է Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի …

