Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ երկրորդ փուլում հաղթանակը լինելու է ընդդիմությանը

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր Ազգային դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն նախօրեին հանդիպել է ընդդիմադիր դաշինքում ներառված կուսակցությունների առաջնորդների հետ, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Ուրախալի է, որ մասնակցության ցուցանիշը մոտենում է 90 տոկոսին, և որ գործընթացը պահպանվում է ժողովրդավարական հունի մեջ։ Չնայած իր բոլոր զրպարտություններին ու վիրավորանքներին՝ Էրդողանը չստացավ այն արդյունքը, ինչ սպասում էր։ Ոչ ոք չպետք է ոգևորվի տեղի ունեցածով»,-ասել է Քըլըչդարօղլուն՝  պնդելով, որ երկրորդ փուլում հաղթանակը ընդդիմությանն է լինելու։

«Այս ընտրություններում մենք անպայման հաղթելու ենք երկրորդ փուլում։ Բոլորը դա կտեսնեն։ Նախնական արդյունքները ցույց տվեցին, որ Էրդողանը չի ստացել սպասված արդյունքը»,-ասել է ընդդիմության թեկնածուն։ Նա հայտարարել է, որ առաջիկա 15 օրերի ընթացքում բոլոր ջանքերը գործադրելու են  «երկրին  բերելու իրավունք, օրենք ու արդարություն»։

«Մեր ժողովուրդը վստահ թող լինի, մենք անպայման հաղթելու ենք ու ժողովրդավարություն ենք բերելու այս երկիր»,-ասել է Քըլըչդարօղլուն։

Հավելենք, որ նախնական տվյալներով մայիսի 28-ին Թուրքիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել հաղթահարել 50  տոկոսի շեմը։