Բուլղարիայի էներգետիկայի նախարար Ռոսեն Խրիստովը հայտարարել է ապրիլի 25-26-ը Սոֆիայում վեց երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից գազային ենթակառուցվածքի ընդլայնման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Սոֆիայում ապրիլի 25-26-ը սպասվում է համաձայնագրի ստորագրում գազային ենթակառուցվածքների վերաբերյալ մի քանի երկրների՝ Բուլղարիայի, Թուրքիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Հունգարիայի ու Ադրբեջանի միջև»,-հայտարարել է Խրիստովը։ Նրա խոսքով՝ հաջորդ տարի …

