Թուրքիայի ընտրություններում որոշիչ է երիտասարդ ընտրողների ձայնը, որոնք կարող են վճռել երկրի ապագան․ BBC

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Եթե Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հաղթի, կյանքը մղձավանջ կլինի բոլորիս համար, ասում է Ստամբուլի 23-ամյա ուսանող Փերիտը։ Նա բանտարկվել և գրեթե երկու ամիս անցկացրել է մեկուսարանում՝ հեղինակավոր Բողազիչի համալսարանում իշխանամետ դեկանի նշանակման դեմ բողոքի ցույցին մասնակցելու համար, ասվում է BBC-ի անդրադարձում։

Փերիտը նախկինում միայն մեկ անգամ է քվեարկել, և նրա ընկերները՝ Սուդեն և Էմրուն, առաջին անգամ ընտրող հինգ միլիոն քաղաքացիների թվում են, որոնք Ռեջեփ Թայիփ Էրդողանից բացի՝ այլ թուրք առաջնորդի չեն ճանաչել:

Լրատվամիջոցը գրում է, որ Թուրքիայում երիտասարդների համար կյանքը գնալով բարդանում է։ Էմրուն էլ դժգոհել է գնաճից։

«Դու չես կարող քեզ թույլ տալ պարզապես սովորել, պետք է նաև լրիվ դրույքով աշխատանք գտնել՝ ապրելու համար»,- ասել է նա։

Ինչպես իր ընկերները՝ Սուդեն ևս ծրագրում է կիրակի՝ մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններում քվեարկել ընդդիմության օգտին։

«Ես ինձ ապահով չեմ զգում իմ հույզերն ու կարծիքներն արտահայտելու հարցում: Որովհետև երբ դա անում եմ, ինձ վրա հարձակվում են»,- ասել է  նա:

Այս տարվա սկզբին նա ևս դատապարտվել է պայմանական ազատազրկման՝ 12 ամիս ժամկետով, Բողազիչի համալսարանում բողոքի ցույցերին մասնակցելու համար:

Փերիտը հավատում է, որ Էրդողանի և նրա կուսակցության 20 տարվա կառավարումից հետո եկել է փոփոխության ժամանակը։

«Երկու տասնամյակն այնքան երկար ժամանակ է մարդկանց մտածելակերպը, մարդկանց պատկերացումները ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին փոխելու համար: Եթե Էրդողանը կրկին հաղթի, սրանք կարող է լինել մեր վերջին ընտրությունները։ Ռեժիմը պետք է փոխվի»,- ասել է նա։

Ընտրությունների մրցավազքը շատ լարված է, գործող նախագահ Էրդողանը բախվում է ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։

20-ամյա Սալիհի համար, մինչդեռ, ընտրությունն ավելի հստակ չէր կարող լինել՝ նա աջակցում է Էրդողանին։

«Ես կարծում եմ, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խարիզմատիկ առաջնորդ է, կարևոր է նման խարիզմայի առկայությունը թուրքական քաղաքականության մեջ»,- ասել է նա լրատվամիջոցին։

Հրապարակման համաձայն՝ զարմանալի չէ, որ նախագահի պաշտոնի համար պայքարող բոլոր թեկնածուները փորձել են սիրաշահել երիտասարդ ընտրողներին: Մինչ Էրդողանն ընդգծել է պաշտպանության և տեխնոլոգիաների առաջընթացը, Քըլըչդարօղլուն խոստացել է ավելի մեծ ազատություններ և ավելի լավ զբաղվածության հեռանկարներ: Օրինակ՝  20-ամյա Գիզեմը պնդում է, որ հենց Էրդողանն է բարելավել ազատությունները Թուրքիայում: Նա նշել է, որ Էրդողանն է վերացրել համալսարաններում և պետական ծառայության մեջ գլխաշորերի տասնամյակների վաղեմության արգելքը։

Վերջին հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանն ու Քըլըչդարօղլուն էլ մեծամասամբ հավանություն են ստանում երիտասարդ ընտրողների կողմից։

Կիրակի օրը հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների կեսից ավելին։ Որոշիչ են լինելու նաև կանանց ձայները, որոնք կազմում են ամբողջ ընտրազանգվածի 50,6 տոկոսը։ Ենթադրվում է, որ պահպանողական կանայք օգնեցին Էրդողանին իշխանության բերել երկու տասնամյակ առաջ, սակայն այդ աջակցությունն այժմ նվազում է:

Էմմա Չոբանյան