Արցախի շրջափակման 12-րդ օրն է։ Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակման պայմաններում որոշակի դեղամիջոցների, մանկական սննդի և այլ ապրանքների պակաս կա։ ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Հիքմեթ Հաջիևի հետ։ Սալիվանը կոչ է արել լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը …

