Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հավհաննիսյանն ընդունել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությանը: ԱԳՆ տեղեկացմամբ՝ ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալը կարևորել է Երևանի և Լիոնի միջև առանձնահատուկ կապերն ու արդյունավետ համագործակցությունը, որն իր ուրույն տեղն ունի հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններում: Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել անցյալ տարի հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը Լիոնում բարձր …

