Բաքուն շարունակում է ագրեսիան․ ինչ նպատակ է հետապնդում Ալիևը բանակցություններից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Մայիսի 12-ին ադրբեջանական կողմը շարունակել է թիրախավորել հայկական դիրքերը Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից կիրառված ԱԹՍ-ի մասին, որի հարվածի հետևանքով 2 զինծառայող է վիրավորվել։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը երեկ այցելել է Սոթք գյուղ, նշում է՝ արկերը պայթում էին գյուղից հարյուր-երկու հարյուր մետր հեռավորության վրա։

Ադրբեջանական զինուժն այսօր կրակել է նաև Կութ գյուղի դիրքերի ուղղությամբ․ սահմանային այս լարմանը զուգահեռ՝ ընդամենը 2 օրից Բրյուսելում սպասվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպում։ Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի խոսքով՝ սա ադրբեջանական կողմի մշտական ձեռագիրն է։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող տարաձայնությունները շարունակում են առանցքային տեղ զբաղեցնել։ Այս փուլում քաղաքագետը շանս չի տեսնում, որ Բաքուն և Երևանը կարողանալու են մերձեցնել իրենց դիրքորոշումները։

Բրյուսելից հետո կես ամիս անց ևս մեկ հանդիպում է ակնկալվում Քիշնևում։ Բանակցային այս գործընթացում նախատեսվում է ոչ միայն ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի, այլև Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությունը։

Չնայած ԵՄ Խորհուրդն օրեր առաջ հայտարարել, իսկ այսօր էլ վերահաստատել է հանդիպման պայմանավորվածության վերջնական լինելը, Ալիևի վարչակազմից շարունակում են նշել, որ վերջնական որոշում չունեն։ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ Ալիևը չի ցանկանում, որ բանակցային գործընթացին մասնակցեն ԵՄ ազդեցիկ պետությունների ղեկավարները, որպեսզի հետագայում ճնշումներով չպարտադրեն կատարել ստանձնած պարտավորությունները։

Պաշտոնական Երևանը շատ փոքր է գնահատում հավանականությունը, որ այս հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան