Ապակուսակցականացվա՞ծ են բուհերը. Փաշինյանի խոստումն ու իրականությունը 5 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Բոլորը

Ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանի՝ բոլոր բուհերն ապաքաղաքականացնելու մասին հայտարարությունից 5 տարի անց Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանն է,  Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ ՔՊ անդամ Տիգրան Ավինյանը, Տնտեսագիտական համալսարանում՝ իշխող ուժի կողմից առաջադրված և ընտրված երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում՝ Փաշինյանի կողմից նախարար նշանակված Ժաննա Անդրեասյանը։ Եվ եթե նախկինում իշխող թիմի ներկայությունը բուհերի կառավարման համակարգերում Նիկոլ Փաշինյանը խիստ քննադատում էր, ապա իր պաշտոնավարման ընթացքում թիմակիցների հայտնվելը բուհերում խնդրահարույց չի համարում։

Եվ մինչ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, թե կուսակցական Սուրեն Պապիկյանը պետք է երաշխավորի բուհերի ապակուսակցականացումը, ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը վստահեցնում էր, որ Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի ընդունումից հետո բուհերի խորհուրդներում կուսակցականներ չեն լինի։ Մինչ օրս, սակայն,  խնդրահարույց օրենքը, որի որոշ դրույթներ Սահմանադրական դատարանը ճանաչել էր հակասահմանադրական, բուհերի ապակուսակցականացումը չի ապահովել։ Իսկ ԿԳՄՍ գործող նախարարը հարցին հստակ պատասխան չի տալիս։

Նախարար Ժաննա Անդրեասյանը չի կարծում, որ Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին բուհեր գործուղելով՝ նպատակ ունի վերահսկողության տակ պահել ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմը։ Նա փաստեր չունի նման պնդում անելու համար։ Իսկ առկա իրավիճակը, ըստ նախարարի, խնդրահարույց չէ․ բուհերում ՔՊ-ականները չեն չարաշահում կուսակցական պատկանելությունը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը որպես օրինակ նշում է վերջերս Բրյուսովի անվան պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակը, երբ ընտրված ռեկտորին այդպես էլ չհաջողվեց ստանձնել բուհի ղեկավարի լիազորությունները։ Ընտրություններից շաբաթներ անց Գլխավոր դատախազությունը տեղեկացրեց՝  քրեական վարույթներ են հարուցվել ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ։ Ռեկտորի նշանակման գործընթացը կասեցվեց։ Հենց այդ փուլում հրաժարական ներկայացրեցին բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ, այն ժամանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և ոլորտը համակարգող նախարար Վահրամ Դումանյանը։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը, որը նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր, վստահ է, որ բուհերում թիմակիցների նշանակումներով գործող իշխանությունները ցանկանում են իրենց ապահովագրել։ Իշխանական պատգամավոր Նարեկ Բաբայանը հակադարձում է՝ կուսակցական պաշտոնյաները բուհերում որևէ հակաօրինական գործողություն չեն իրականացնում։

Աննա Կոստանյանը, մինչդեռ, հիշեցնում է՝ նախկին իշխանության ներկայացուցիչներն էլ գրեթե նույն կերպ էին հիմնավորում իրենց ներկայացվածությունը բուհերում։

Սերոբ Խաչատրյանը, որը նաև դասավանդում է Երևանի պետական համալսարանում, ասում է՝ նորմալ է, որ դասախոսը կարող է քաղաքական հայացքներ ունենալ և դրանք արտահայտել։

Եվ չնայած հեղափոխության օրերին հնչեցրած խոստումներին՝ իշխանությունն առաջիկայում մտադիր չէ օրենսդրական որևէ փոփոխությամբ արգելել բուհերի խորհուրդներում կուսակցականների ներգրավվածությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Միքայել Սարգսյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: