ՄԱԿ-ը Մալիի բանակին և «անհայտ սպիտակամորթ զինվորականների» մեղադրում է մեկ գյուղում 500 մարդու ոչնչացնելու մեջ․ «Վագների» մասին չի հիշատակվում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՄԱԿ-ը հայտնել է, որ Մալիի բանակի զինվորներն ու անհայտ օտարերկրյա զինվորականներ անցյալ տարվա մարտին աֆրիկյան այս երկրի կենտրոնում գտնվող Մուրա գյուղում առանց դատավարության սպանել են առնվազն 500 մարդու։ Մալիական խունտան ավելի վաղ հավաստիացրել էր, որ Մուրայում սպանվել են ջիհադիստ զինյալներ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից այսօր հրապարակված զեկույցում ասվում է, որ ՄԱԿ-ն ամիսներ տևած հետաքննությունից հետո «խելամիտ հիմքեր ունի ենթադրելու», որ 2022 թվականի մարտի 27-31-ին Մուրայի իրադարձություններում, «խախտելով Միջազգային իրավունքի նորմերը, չափանիշները, կանոնները և/կամ սկզբունքներ սպանվել է առնվազն 500 մարդ։

Սպանվածներից մի քանիսին նախապես խոշտանգել են։

ՄԱԿ-ի փորձագետները բացահայտել են առնվազն 238 զոհի ինքնությունը։ Սպանվածների մեծ մասը տղամարդիկ են՝ զոհերի թվում մոտ 20 կին և յոթ երեխա կա։

Բացի այդ, ՄԱԿ-ի տվյալներով՝ բռնաբարվել է 58 կին ու աղջիկ։

«Զինված հակամարտությունների ընթացքում արտադատական մահապատիժները, բռնաբարությունները և խոշտանգումները ռազմական հանցագործություններ են և, կախված հանգամանքներից, կարող են նաև որակվել որպես մարդկության դեմ հանցագործություն»,- այս առնչությամբ ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը։

Ովքե՞ր են եղել այդ սպիտակամորթ օտարերկրացիները, որոնք մասնակցել են Մուրայում տեղի ունեցած ջարդերին, զեկույցում ուղղակիորեն չի նշվում։ Դրանում մեջբերվում է տեղացիների վկայությունները, որոնք միայն ասել են, որ նրանք սպիտակամորթ տղամարդիկ են եղել, ովքեր խոսել են անծանոթ լեզվով, որից կարելի է եզրակացնել, որ այդ լեզուն ո՛չ ֆրանսերեն է, ո՛չ էլ անգլերեն:

«Վագների» ռուս վարձկանները Մալիում գործում են 2021 թվականից՝ նույն թվականին իշխանության եկած ռազմական խունտայի հետ ոչ պաշտոնական համաձայնագրով։ Վագներականների հայտնվելու պատճառով Մալիից հեռացել են արևմտյան խաղաղապահները, որոնք նախկինում օգնում էին երկրի իշխանություններին պայքարել արմատական իսլամիստների զինված խմբավորումների դեմ։

Ո՛չ Մալիի իշխանությունները, ո՛չ էլ «Վագները» դեռ չեն մեկնաբանել ՄԱԿ-ի փորձագետների եզրակացությունները։ Մինչ այժմ նրանք վստահեցնում էին, որ ռուս վարձկանները Մալիում ներկա են միայն որպես ռազմական հրահանգիչներ։

Տաթև Ֆռանգյան