Եթե նախաքննությունը հարմար գտնի «քովիդի գործով» հարցաքննել նաև նախարարներին, կհրավիրի և կհարցաքննի։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Կարծում եմ` հարցաքննությունը «ինտերվյու» չէ, որ պատրաստ լինեմ կամ չլինեմ։ Անհրաժեշտության դեպքում միանշանակ պատրաստ եմ հարցաքննվել»,–ասաց նախարարը` հավելելով, որ ամենևին մտահոգություն, չունի, որ կարող է քրգործը հասնել նաև նախարարների մակարդակին։ …

