Ադրբեջանը կհանի՞ զորքը ՀՀ տարածքից․ հարցը ներառված է խաղաղության պայմանագրի քննարկումներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

«Մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում»․ պատասխանելով Factor.am-ի հարցին` ԵՄ- Հայաստան հարաբերություններին և Եվրոպայի օրվան նվիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Եվրամիության դեսպանը։ Անդրեա Վիկտորինը հույս հայտնեց, որ երկու երկրները իրենց զորքերը կհանեն և բոլորը կանցնեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։ Դեսպանին խնդրեցինք պարզաբանել՝ ի՞նչ նկատի ունի, երբ ասում է՝ զորքերը պետք է երկու կողմերը դուրս բերեն, երբ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն է Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ օկուպացրել։

Թե կոնկրետ որ կետերի մասին է խոսքը՝ դեսպանն ասաց՝ մանրամասներից տեղյակ չէ, այդ ամենը լսել է բանակցություններից։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մի քանի անգամ դիմել է ռազմական ագրեսիայի, ինչի հետևանքով հայկական տարածքներ են օկուպացվել։ Չի եղել որևէ հայտարարություն այն մասին, որ այդ բախումների ժամանակ հայկական կողմը ևս ադրբեջանական տարածքներ է գրավել։ Այս ֆոնին ինչ կետերի մասին է խոսում Հայաստանում ԵՄ դեսպանը՝ պարզ չէ նաև Հայաստանի արտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի համար։
Կիրակի օրը Բրյուսելում մի քանի ժամ տևած հանդիպումից հետո հայտարարություն տարածեց Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Ըստ այդ հայտարարության՝ կողմերը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը։ Այս անգամ արդեն հայտարարության մեջ կա նշված երկու երկրների կոնկրետ տարածք։

Խոսքը Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրի մասին է։ Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն այսօր շեշտեց՝ խոսքը 1991 թվականին ստորագրված Ալմա-Աթայի հռչակագրին է մասին է, այսինքն՝ այն սահմանների, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության փլուզման պահին։ Դա ենթադրում է արդյոք, որ ադրբեջանական զորքը պետք է դուրս բերվի Հայաստանի տարածքից մինչև երկու երկրների միջև որևէ փաստաթուղթ կստորագրվի։ Փոխնախարարը ընդամենը նշեց՝ այդ և մի շարք այլ հարցեր լինելու են պայմանագրում։
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը համարում է, որ հայկական կողմը մինչև որևէ փաստաթուղթ ստորագրելը, պետք է որպես պայման ներկայացնի ադրբեջանական զինված ուժերի դուրս բերումը Հայաստանի սուվերեն տարածքից։ Սիմոնյանը այդ հարցում կարևորում է միջազգային հանրության ճնշումը։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեռ անցած շաբաթ վաշինգտոյան հանդիպումից հետո պնդում էր, թե խաղաղության պայմանագրի ստորագրում հնարավոր է միայն այն պայմաններում, եթե ադրբեջանական զորքը դուրս գա Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Այդ երկրի զորքերը մինչդեռ շարունակում են մնալ Հայաստանի որոշ տարածքներում, ավելին՝ Բաքուն պահանջում է Երևանից վերադարձնել 8 գյուղ։ Այսպես կոչված, ակնկալվների վերադարձի հարց քննարկվո՞ւմ է բանակցություններում։
ԵՄ նախագահ Շառլ Միշելը եռակողմ բանակցություններից հետո նաև հայտնել էր՝ բանակցության մասնակիցների մոտ եղել է ըմբռնում, որ «կալանավորված» անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում։ Հայաստանում ԵՄ դեսպանը այսօր վերահաստատեց՝ հույս ունեն, որ ավելի շատ պահվող անձ կվերադառնա։

Հնարավո՞ր է այդ պայմանավորվածության արդյունքում Հայաստանը Ադրբեջանին վերադարձնի վերջերս հայկական սահմանը հատած երկու ադրբեջանցիներին, որոնցից մեկն արդեն դատապարտվել է 11․5 տարվա ազատազրկման։ Մյուսի գործով, որը մեղադրվում է նաև սպանության համար, դեռ նախաքննություն է ընթանում։ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարը հստակ պատասխան չտվեց՝ միայն ասաց՝ իր գնահատմամբ Միշելի տարածած հայտարարության մեջ գերիների վերադարձին առնչվող հատվածը ուղերձ էր կոնկրետ Ադրբեջանին։

Վերջին անգամ Հայաստան գերիներ վերադարձվել են 2022-ի հոկտեմբերին, Պաշտոնական տվյալներով այժմ Ադրբեջանի բանտերում 33 հայ ռազմագերի և պահվող անձ կա։ Ոչ պաշտոնական տվյալներով նրանց թիվը 80 է։