Ռումինիայի հարավ-արևմուտքում փետրվարի 14-ին գրանցվել է 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Երկրի ֆիզիկայի զարգացման հետազոտությունների ռունինական ազգային ինստիտուտը: Ըստ աղբյուրի՝ Ռումինիայի սեյսմոլոգները փետրվարի 13-ին արդեն գրանցել էին 5,2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը երկրի հարավ-արևմուտքում գտնվող Գորջ կոմսությունում է: «Փետրվարի 14-ին` ժամը 15.16-ին, 40 կմ խորության …

