Ադրբեջանում ոստիկանները բռնություն են կիրառել պատերազմի մասնակցի նկատմամբ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում ոստիկանների կողմից 44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակցի նկատմամբ բռնության հերթական դեպքն է գրանցվել։  Խարիս Ռամին օղլու Նասիրովը պատմել  է, որ Ապշերոնի շրջանային ոստիկանության բաժանմունքում իրեն բռնության և խոշտանգումների են ենթարկել։ Նա  նշել է, որ պատերազմի մասնակիցներ Մուսեյբ Գահրամանովի, Ռաուֆ Ջաբբարովի և Նազար Մամեդովի հետ Ապշերոնի շրջանի տարածքում  առևտրի փոքր կրպակ են տեղադրել, բայց նրանց բերման են ենթարկել ոստիկանության բաժին և խոշտանգել։

«Մենք չորս վետերան ենք։ Քանի որ մեր ֆինանսական հնարավորությունները շատ սուղ են, երեք հազար մանաթով մի փոքրիկ կրպակ գնեցինք։ Այն թողեցինք Խըրդալանի գերեզմանատան դիմաց։ Եկան ու ասացին, որ կա՛մ տասը հազար մանաթ վճարեք, կա՛մ կրպակը վերցրեք։ Մենք էլ ասացինք, որ այդքան գումար չունենք»,-ասել է Նասիրովը։ Նա նշել է, որ այնուհետև, տարածք է ժամանել օպերատիվ ոստիկանության գունդը՝ բաղկացած 20 հոգուց։ Նրանք ձեռնաշղթաներ են հագցրել ու տարել Ապշերոնի շրջանի ոստիկանական բաժանմունք ու երեք-չորս ժամ ոտաբոբիկ պահել սպասասրահում։

«Ասացինք, որ տանը մեր ընտանիքներն անհանգստացած են։ Թողեք գնանք։ Մեզ հայհոյեցին, ծեծեցին։ Ես էպիլեպսիա ունեմ։ Ցնցումներից սկսվեցին իմ նոպաները։ Նրանք էլ կարծում էին, թե ես ստում եմ։ Դրա համար սկսեցին ավելի ուժեղ ծեծել ինձ։ Նրանք ոտքերով հարվածեցին բերանիս, կոտրեցին իմ երեք ատամները։ Ինձ ցած գցեցին ու քայլեցին վրայովս։ Ինձ այնքան ծեծեցին, որ գլխացավերս  չեն անցնում»,-պատմել է նա՝ նշելով, որ կրպակը այդպես էլ չեն վերադարձրել։

Ներքին գործերի նախարարությունից բռնության մեղադրանքները հերքում են։

Հավելենք, որ սա առաջին անգամը չէ, որ ոստիկանները բռնություն են կիրառում պատերազմի մասնակիցների նկատմամբ։ Ավելի վաղ  Արցախի դեմ սանձազերծված պաըտերզամի մասնակիցներին  ոստիկանները ծեծի էին ենթարկել բողոքի ակցիայի ժամանակ, տարբեր այլ դեպքեր ոստիկանական բաժանմունքներում ևս տեղի են ունեցել։

Ի դեպ, օրերս էլ պատերազմի մասնակից հերթական ադրբեջանցին էր ինքնասպանություն գործել։ Բաքվի Խազարի շրջանի բնակիչ, պատերազմի մասնակից Էլչին Խալիդ օղլու Հուսեյնզադեն կյանքին վերջ էր տվել  այն բանից հետո, որ այդպես էլ չի կարողացել հաշմանդամության կարգ ստանալ։ Նրա գրպանում նամակ  էր հայտնաբերվել, որտեղ Հուսեյնզադեն պատմել էր անարդարությունների մասին, որոնց բախվել է։

Ընդհանուր առմամբ հայտնի է շուրջ հինգ տասնյակ պատերազմի մասնակից ադրբեջանցիների ինքնասպանության դեպքերի մասին։ Չնայած ադրբեջանական պետական քարոզչությանն ու նախագահ Իլհամ Ալիևի բարձրագոչ հայտարարություններին՝ Ադրբեջանում   պատերազմի մասնակիցները մշտապես դժգոհել են իրենց սոցիալական վիճակից ու այլ խնդիրներից։

Էմմա Չոբանյան