Ամփոփվում են «ՔՀԿ չափիչ Հայաստան-2022» ուսումնասիրության արդյունքները։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն 2022 թվականի հետազոտության հիմնական բացահայտումները և կքննարկվեն Հայաստանում պետության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև համագործակցության բարելավման հնարավորությունները։ Միջոցառմանը հրավիրված են ՔՀԿ-ների, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ։

