ԱՄՆ-ը, ՌԴ-ն, հայությունը պիտի՛ կողմնորոշվեն և ասեն՝ մենք ո՞րբ ենք, թե՝ ոչ․ իմանանք՝ ո՞նց ԼՂ-ն և նրա ժողովրդին փրկենք․ Դավիթ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Բրյուսելում Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը։ Ըստ Եվրոպական խորհրդի նախագահի՝ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29 հազար 800 ք/կմ տարածքով, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 հազար 600 ք/կմ-ով։

Արցախի նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանից Factor TV-ի հարցազրույցում հետաքրքրվեցինք՝ ի՞նչ գնահատական ունի, հատկապես, երբ հայտնի է, որ այդ 86 հազար 600 ք/կմ-ի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։

Արցախցի պաշտոնյան բացասական է գնահատում այս հայտարարությունը։

«Սա խայտառակություն է Եվրոպայի համար՝ Միշելը կրկնեց Չեմբեռլենի արարքը, երբ Չեխոսլովակցիան ծախեց նացիստական Գերմանիային։ Պիտի իմանանք՝ Միշելի հայտարարությունը կիսո՞ւմ են ԱՄՆ-ը, ՌԴ-ն, ՀՀ-ն, որ մենք էլ իմանանք, թե ինչ ենք անում։ Միշելը լեգիտիմացրեց Ադրբեջանի ագրեսիան, ի՞նչ է նշանակում՝ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում։ Ի՞նչ դիալոգ Ադրբեջանի հետ, բաց ասում են՝ ով չի ուզում ինտեգրում, թող դուրս գա։ Միշելը ձե՞ռք է առնում մեզ, Ալիևը բաց է ասում՝ կոտորելու ենք ձեզ, չեք ուզում՝ դուրս եկեք»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան