Սուդանում ապրիլի 15-ից շարունակվող երկրի բանակի և Արագ արձագանքման ուժերի (RSF) բախումների հետևանքով զոհվել է 270, վիրավորվել ավելի քան 2,6 հազար մարդ։ Նման տվյալներ է հրապարակել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Ժնևում կայացած ճեպազրույցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նրա խոսքով՝ զոհվածների թվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) երեք աշխատակից։ …

