Պուտինն Իրանի և Ադրբեջանի հետ երկաթուղային ենթակառուցվածքների և բեռնափոխադրումների վերաբերյալ համաձայնագրի պատրաստման շուտափույթ ավարտի հույս է հայտնել

Լուրեր

08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Բոլորը

Ռուսաստանն ակնկալում է ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի միջև երկաթուղային ենթակառուցվածքների և բեռնափոխադրումների զարգացման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի նախապատրաստման շուտափույթ ավարտ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ տեսակապով Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի կառուցման համաձայնագրի ստորագրման արարողությանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այդ միջանցքի ստեղծման համատեքստում, որի մասին մենք այսօր խոսում ենք, փոխգործակցությունն իրականացվում է Ադրբեջանի հետ սերտ գործընկերությամբ։ Եվ մենք ակնկալում ենք եռակողմ ձևաչափով, ադրբեջանական կողմի մասնակցությամբ, համաձայնագրի նախապատրաստման շուտափույթ ավարտ՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհով երկաթուղային ենթակառուցվածքի և բեռնափոխադրումների զարգացման ոլորտում համագործակցության համար»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ դա անհրաժեշտ իրավական բազայի հիմք կձևավորի՝ երեք երկրների հաջող համագործակցության համար։

Հավելենք, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր ՌԴ-ն մեծ ջանքեր է գործադրում երկաթգծի կառուցումը կյանքի կոչելու համար։ Ադրբեջանը, ՌԴ-ն ու Իրանն ակտիվ բանակցություններ էին վարում, սակայն վերջին ամիսներին Թեհրանի և Բաքվի հարաբերություններում լուրջ լարվածության ֆոնին դեռևս պարզ չէ, թե նախագիծն ինչ ընթացք կունենա։

Էմմա Չոբանյան