Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը դարձյալ կքննարկվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստում, որը նախատեսված է նոյեմբերի վերջին։ Այս մասին հայտարարել է Բելառուսի փոխարտգործնախարար Յուրի Ամբրազևիչը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ամբրազևիչի խոսքով, այսօրվա հանդիպման ժամանակ «շատ լուրջ և անկեղծորեն քննարկվել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորած և հայ-ադրբեջանական սահմանի հատվածում աշխատած …