Հայտնի են ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության մրցույթի արդյունքները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. մայիսի 8-ի N 628 Ա/2 հրամանով հաստատվել է 2022 թ. դեկտեմբերին հայտարարված՝ գիտական և գիտատեխնիկական
գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր 2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Մրցույթին մասնակցելու համար Գիտության կոմիտե է ներկայացվել 9 հայտ. ֆինանսավորման է երաշխավորվել 5 թեմա, որոնց ֆինանսավորումը կսկսվի 2023 թ. հունիսից:

Թեմաներն իրականացվելու են հայաստանյան գիտական կազմակերպությունում՝ 5 տարի տևողությամբ: Հետազոտական աշխատանքները ղեկավարելու են վերջին 5 տարիներից առնվազն 4-ն արտերկրում բնակված, գիտական աստիճան և միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում որոշակի քանակի հրապարակումներ ունեցող մինչև 50 տարեկան գիտնականներ, որոնք ծրագրի իրականացման ընթացքում տեղափոխվելու են ՀՀ: Գիտական խումբը պետք է ունենա արտերկրի գործընկեր (Foreign Partner/Collaborator), ինչպես նաև մինչև 35 տարեկան անդամներ:

Մրցույթի հիմնական նպատակը ՀՀ գիտական կազմակերպություններում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների
ստեղծումն է՝ արտերկրի գիտական ներուժի և երիտասարդ հետազոտողների ներգրավման ու միջազգային համագործակցության զարգացման միջոցով:

Մրցույթն անցկացվում է երկրորդ անգամ. 2022-ին հայտարարված առաջին մրցույթի արդյունքում նույնպես ֆինանսավորվել էր 5 թեմա: