Բորելը կոչ է արել Հնդկաստանին՝ թույլ չտալ ռուսական նավթի վերավաճառք

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Եվրամիությունը պետք է միջոցներ ձեռնարկի Հնդկաստանի դեմ՝ կապված տարածաշրջանում ռուսական նավթի վերավաճառքի հետ՝ զտված վառելիքի, այդ թվում՝ դիզելային վառելիքի տեսքով։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Եթե դիզելային վառելիքը կամ բենզինը Հնդկաստանից մտնեն Եվրոպա և արդյունահանված լինեն ռուսական նավթից, դա, անշուշտ, պատժամիջոցների շրջանցում է, և անդամ երկրները (ԵՄ) պետք է քայլեր ձեռնարկեն»,- ասել է Բորելը:

FT-ն նշում է, որ Հնդկաստանը դարձել է ռուսական հում նավթի խոշորագույն գնորդներից մեկը ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր։ Միևնույն ժամանակ, հնդկական նավթավերամշակողները մեծ շահույթներ են ստանում՝ գնելով հում նավթը զգալի զեղչով, իսկ հետո վառելիքն ամբողջությամբ վաճառելով Եվրոպային։

Այս առևտուրը չի խախտում Ռուսաստանի Դաշնության դեմ նախկինում կիրառված պատժամիջոցները, սակայն քննադատվում է նրանց կողմից, ովքեր կոչ են անում խստացնել սահմանափակումները, գրում է պարբերականը։

Տաթև Ֆռանգյան