Գարիկ Գալեյանին բերման ենթարկեցին․ նա հերքում է, թե Աշոտ Փաշինյանին փորձել են առևանգել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քիչ առաջ ոստիկանությունը բերման ենթարկեց «Որդիների կանչ» ՀԿ անդամ Գարիկ Գալոյանին։ Դրանից րոպեներ առաջ բերման էին ենթարկվել նաև ՀԿ-ի գրասենյակի մոտակայքում գտնվող երկու ծնողների, որոնք սպասում էին իրենց փաստաբանին։ Գալոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Աշոտ Փաշինյանն իր մեքենայում չի եղել, իսկ երբ մեքենայից դուրս է եկել, Գալոյանը սեղմել է իր մեքենայի արգելակները, որպեսզի վրաերթի չենթարկի նրան։

«Դատարանի մոտով անցնելուց է եղել, մեր ծնողներից մեկի հետ նստել է մեքենան։ Մամաներից մեկն ասել է, որ գնում ենք Եռաբլուր՝ նայես տղաների աչքերի մեջ, որ ծնողներիդ ասես՝ ինչ են արել։ Նստեց մեքենան, երրորդ մասում դուռը բացեց, փախավ։ Մեքենան կարծեմ ընթացքի մեջ էր»,- ասաց Գալոյանը։

Հիշեցնենք, որ ՆԳՆ լրատվության վարչությունից Factor.am-ին հաստատել էին, որ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման մասին հաղորդում է ստացվել։ Ավելի ուշ «Որդիների Կանչ» ՀԿ-ն հայտարարություն տարածեց, որով հերքում էր Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձը։

Ավելի վաղ Հայկական ժամանակը հայտնել էր, որ առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռչել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել հետևից ընթացող մեքենան: Արդյունքում վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը, իսկ դեպքի վայրից «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները դիմել են փախուստի։

Անի Թամրազյան