Կարող է լինեն պաշտոնյաներ, որոնք օժանդակել են, զիջում չի լինի․ ՔՊ-ականը՝ հայտնաբերված թմրամիջոցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:30
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերություններից մեկը Հայաստան է ներմուծել շուրջ 1 տոննա «Կոկաին»։ Այս մասին այսօր հաղորդագրություն է տարածել ԱԱԾ-ն։ Սև շուկայում շուրջ 250 մլն եվրո արժեքով արգելված բեռը տեղափոխվել է ԱԱԾ։ Թմրամիջոցը Հայաստան է ներմուծվել Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով։

Թեմայի շուրջ Factor TV-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց․ «Մենք սատարում ենք ուժային կառույցներին բոլոր այն գործողություններում, որոնք ուղղված են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի և որևէ հանդուրժողականություն այս ճանապարհին չի լինելու»։

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է այդ թմրամիջոցը Հայաստան է ներմուծվում որոշ անձանց նկատմամբ պետական հովանավորչության շնորհիվ, Խաչատրյանը նշեց․ «Պետական հովանավորչություն չի կարող լինել նման գործում։ Կարող են լինել պաշտոնատար անձինքն, ովքեր անփութորեն կամ հենց դիտավորությամբ նպաստել են այդ գործին։ Իհարկե, բացառել հնարավոր չէը։

Պատգամավորը հույս հայտնեց, որ մինչև վերջ քննություն է տարվելու՝ բազմակողմանի և օբյեկտիվ, վեր են հանվելու բոլոր մեղավորները։

Խաչատրյանը հավելեց, որ քննությամբ կպարզվի նաև, թե ինչ նպատակով էր Հայաստան ներմուծվել 1 տոննա «Կոկաինը»․ «Ես վստահ եմ, որ դա արտահանվելու էր, քանի որ հայաստանյան շուկայում այդքան «Կոկաինը» դժվար կիրացվեր և հաստատ կբռնվեին։ Կարծում եմ՝ դա արտահանման համար նախատեսված բեռ է եղել, իհարկե, հնարավոր է, որ դրա մի մասը Հայաստանում պետք է իրացվեր»։

Մանրամասները՝ տեսանյութում։