«Եվրոպայի օրը»՝ տոն կինոսերների համար․ ֆիլմերի անվճար ցուցադրություն Կինոյի տանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Հայաստանում մեկնարկել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շարքը։ Մինչև մայիսի 23-ը նախատեսված է եվրոպական ֆիլմերի փառատոն՝ կինոցուցադրությունների շաբաթ։ 13 մրցանակակիր ֆիլմերից բաղկացած ընտրանին տոն կպարգևի կինոյի սիրահարներին։

Կինոյի տանն այսօր «Անգամ մկները դրախտում տեղ ունեն» ֆիլմի ցուցադրությունն էր։

«Այսօր նշվում է Եվրոպայի օրը, և ես անչափ ուրախ եմ, որ ֆիլմը հանդիսատեսին ներկայացվեց հենց այս առիթով։ Ինձ հատկապես գոհացնում է այն փաստը, որ այս ֆիլմը նախատեսված է երեխաների համար։ Շատ հաճելի է տեսնել կինոթատրոն եկած բազում երեխաների։ Ցանկանում եմ հայտնել իմ գոհունակությունն այն փաստի առթիվ, որ Եվրոպայի օրը նշանավորվում է նաև հայ ժողովրդի կողմից, և ուրախ եմ, որ մանուկներն այսօր ունեցան հնարավորություն դիտելու եվրոպական ֆիլմ»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է Հայաստանում Սլովակիայի Հանրապետության փոխդեսպան Պավոլ Պոպյակը։

Կինոֆիլմերը ցուցադրվում են անգլերեն և հայերեն ենթագրերով։ Մուտքն անվճար է և բաց հանրության համար:

«Մենք մտերիմ հարաբերություններ ունենք Եվրոպական միության ներկայացուցիչների հետ։ Նրանք անչափ ոգևորված են Կինոյի տան գործունեությամբ, և հաճախակի այցելում են մեզ։ Անգամ տեխնիկական օգնություն են ցուցաբերել մեզ»,- նշում է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։

Այսօր Կինոյի տանն անցկացված ֆիլմի դիտմանը մասնակցում էր 300-ից ավելի երեխա։ Մանկավարժ Գայանե Խոյեցյանը կարևորում է երեխաների ներգրավվածությունը մշակութային կյանքում․ «Նման այցերը մեզ համար իսկապես կարևոր են, դրանք ոգևորություն են առաջացնում երեխաների շրջանում, նրանք նկատում են բաներ, որոնք մենք՝ մեծահասակներս, չենք նկատում։ Հենց այս տարիքից են ձևավորում մշակութային հայացքները»։

Ի դեպ, կանցկացվեն միջոցառումներ նաև Հայաստանի մարզերում՝ համայնքային կյանքին վերաբերող թեմաներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան