Մայիսի 6-ին Բագրատաշենի սահմանապահ անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 28-ամյա Վյաչեսլավ Կ.-ն, որը ՌԴ Սմոլենսկի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ծառայության վայրը լքելու մեղադրանքով․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

