Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին

Լուրեր

25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ ընդունել է Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ողջունելով հյուրին նախագահը շնորհավորել է տոնի առթիվ և հաջողություններ մաղթել Իտալիայի ժողովրդին և ղեկավարությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության հետագա զարգացման օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել հայ-իտալական առևտրատնտեսական փոխգործակցության խթանման հնարավորություններին, ինչի կապակցությամբ երկուստեք դրական է գնահատվել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության, ինչպես նաև դեպի Իտալիա ուղիղ թռիչքների նշանակալի աճը:

Կարևորվել է հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործում հայ-իտալական համագործակցությունը, մասնավորապես՝ իտալական լավագույն փորձի կիրառումը դատաիրավական ոլորտի բարեփոխումներում:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման և հարավկովկասյան տարածաշրջանում կայուն ու հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը: