Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Բրյուսելում այս շաբաթվա վերջին կվերսկսեն բանակցությունները։ Այս մասին Financial Times-ին անանունությամբ հայտնել են երեք պաշտոնյաներ։ Ըստ պարբերականի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի օրը կհյուրընկալի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին։ Հունիսի 1-ին էլ Քիշնևում կայանալիք Եվրոպական Քաղաքական Համայնքի գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը, Ալիևը և Միշելը կարող են հանդիպել …

