Ավարտվել են ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցների ծառայողական գործունեությանը խոչընդոտելու մի քանի դեպքերի նախաքննությունները

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում ավարտվել են ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցների ծառայողական գործունեությանը խոչընդոտելու մի քանի դեպքերի նախաքննությունները․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Մասնավորապես` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ 2023թ․ հունվարի 11-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները նկատել են, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան առանց լուսաթարթիչը միացնելու շրջադարձ է կատարել՝ թույլ տալով ՃԵ կանոնների խախտում: Ոստիկանները, ծառայողական ավտոմեքենայով, լուսաձայնային ազդանշան տալով, կանգնեցրել են նշված ավտոմեքենան, վարորդից պահանջել փաստաթղթերը՝ միաժամանակ պարզաբանելով, որ ավտոմեքենան կանգնեցնելու մասին հրահանգ ստանալիս անհրաժեշտ է նույն պահին կանգնեցնել և չշարունակել երթևեկելը:
Ի պատասխան պարեկների պարզաբանմանը՝ վարորդը՝ 36-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է դրսևորել ագրեսիվ վարքագիծ։ Նա ավտոմեքենան կանգնեցնելու հարցի շուրջ վիճաբանել է ոստիկանության ծառայողների հետ, ապա, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների՝ ագրեսիվ վարքագիծ չցուցաբերելու օրինական պահանջներին և ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն գործադրելու սպառնալիք է հնչեցրել նրանց հասցեին՝ սպառնալով հարվածել։ Ապա նա քաշքշել և ձեռքով հարվածել է ոստիկանի կրծքավանդակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և միայն ոստիկանների կողմից հատուկ միջոց կիրառելու արդյունքում է հնարավոր դարձել կանխել վարորդի հակաիրավական գործողությունները:

36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:

Քննչական նույն բաժնում մեկ այլ վարույթով կատարված քննությամբ էլ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկային գումարտակի երկու ծառայողներ, 2022թ․ հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկում ծառայություն իրականացնելիս, ակումբի դիմաց նկատել են, որ մի խումբ անձինք աղմկում են: Պարզաբանումներ ստանալու նպատակով մոտեցել են, որի ժամանակ հավաքվածներից մեկը՝ Երևան քաղաքի 24-ամյա բնակիչը, չենթարկվելով ոստիկանության ծառայողների՝ հանգիստ վարքագիծ դրսևորելու ու պարզաբանումներ տալու օրինական պահանջներին, իրավապահների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն գործադրելու սպառնալիք է հնչեցրել վերջիններիս հասցեին՝ սպառնալով մոտենալու դեպքում դանակով հարվածել: Ոստիկանության ծառայողների բազմաթիվ հորդորների և հակաիրավական գործողությունները դադարեցնելու կոչերի արդյունքում երիտասարդը, դանակը գցելով գետնին, դիմել է փախուստի, սակայն ոստիկանության ծառայողներին հաջողվել է վերջինիս բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Իսկ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2023թ. մայիսի 15-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի 39-ամյա բնակիչը Քասախի կիրճում գտնվող «Ծիծեռնակ» ռեստորանային համալիրի դիմաց վիճաբանել է ՀՀ ՆԳՆ ՊԾ Արագածոտնի մարզի երկու ծառայողների հետ, իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերել շրջապատի նկատմամբ։ Իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված՝ հայհոյախառն և ստորացուցիչ արտահայտություններ է թույլ տվել պարեկային ծառայողների հասցեին, քաշքշել է նրանց, որի ընթացքում հարվածել է ոստիկաններից մեկի կրծքավանդակի և ճակատի հատվածներին, ինչի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածք, պոկվել է համազգեստին ամրացված տեսախցիկը։ Ապա 39-ամյա բնակիչը փորձել է դիմել փախուստի, սակայն Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված անհրաժեշտ գործողությունների արդյունքում օրինազանց քաղաքացու գործողությունները հնարավոր է եղել կանխել:

Քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 297-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշված 3 քրեական դեպքերի նախաքննությունն ավարտվել է և վարույթների նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: